Thursday, January 29, 2015

Էկոլոգիա

Մարդը և նրա ապրելու միջավայրը

1.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 
3.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում: 



1  Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով, հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։


2  Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հա ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի հետևանքով խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներումգյուղերում ու ավաններում ստեղծվել անտառագոտիներ։

3  Մարդը պետք է պարզապես ավելի խնայողաբար օգտագործի բնությունը և նրա ռեսուրսները, այդ ժամանակ չեն առաջանա էկոլոգիական խնդիրներ:
Պետք է նվազագույնին հասցնել օդի ախտոտումը,մարդու միյամտությունը այս կամ այն բնության երեվույթների զառգացմանը :Պիտի խնամենք և խնայենք բնությունը,պիտի մտացվաց լինի մեռ հյուրաքանչյուր քայլը:Ամեն քայլապողին մենք պիտի փորձենք չվնասել բնությանե և ինքներս մեզ:


      4    Կարծում եմ ապագայում մարդիկ կստեղծեն այնպիսի պայմանններ, որում հնարավորինս քիչ կլինի բնության շահագործումը:

No comments:

Post a Comment