Thursday, February 5, 2015

Ուսումնական նախագիծ- Վահան Տերյան

Իմ Տերյանը
2.իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)
3.Տերյանը հասարակական գործիչ
5.Տերյանը ժամանակակիցների հուշերում
6.Սիրո տերյանական ըմբռնումը
7.Տերյանի բանաստեղծությունների լեզվական արվեստը
Մասնակցություն  «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին

Շարքի բանաստեղծությունները ընթերցելիս նրանցում  շարունակ հանդիպում ենք մթնշաղ,իրիկնաժամ,իրիկուն,իրիկնամուտ բառերին:Սրանք կարելի է ասել,բանաստեղծի հոգեկան աշխարհի նվիրական պահեր են,հոգու խաղաղության,հանգստության յուրօինակ տոն:
Բանաստեղծը ստեղծում է  անիրական,ցնորային աշխարհն ու փակվում նրա մեջ:Սրանով նա ընդդիմանում է կոշտ ու կոպիտ,նյութապաշտ և անհյուրընկա միջավայրին:Այստեղից են գալիս Տերյանի հեռացման,մոռացման,մենության ու տխրության տրամադրությունները:
2. Իմ սիրած բանաստեղծությունները
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
1903
Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…
1903
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904


3.Տերյանը հասարակական գործիչ
<<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն Տերյանին հռչակեց որպես բանաստեղծ: Սկսվել էր Տերյանական ժամանակաշրջանը: Սիրահարների նվերը միմյանց միայն <<Մթնշաղի անուրջներն>> էին:
 1910-ից զբաղվել է << Գարուն>> գրական-գեղարվեստական ալմանախի խմբագրությամբ: Կազմակերպել է <<Պանթեոնի>> խմբագրությունը:
Կատարել է շատ թարգմանություններ: Առաջինը Օսկար Ուայլդի <<Սալոմեն>> էր:
 Նա հասկանում էր, որ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը լուծվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից: 1917թ.-ին Բոլշևիկները իշխանությունը իրենց ձեռքը ձեռքը վերցրեցին , անհրաժեշտ էր ազնիվ և գաղափարական մարդկանց օգնությունը, որն էլ իր վրա վերցրեց Տերյանը:
 Նա հավատում էր բոլշևիկների խոստումներին, և անդամակցելով այդ կուսակցությունը, մասնակցեց նաև հայկական զորքերի կոմիսարիատի կազմակերպման աշխատանքներին: Նա ստանձնեց կոմիսարի տեղակալի պաշտոնը: Տերյանին  էր հանձնարարվել գրել Թուրքահայաստանի մասին դեկրետի նախագիծը:
 Դեկրետը ստորագրվում է Լենինի կողմից, սակայն Ստալինը որոշ կետեր հանում է այդ նախագծից:
 1918թ.-ին Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմ էր: Տերյանը վտանգելով իր կյանքը , անձամբ է զբաղվել հայ փախստականների կացարանի, սննդի և դեղորայքի հարցերով: Տերյանը օգնել է նաև հայ շնորհալի երիտասարդներին , գումար և փաստաթղթեր  տրամադրել, որպեսզի հասնեն Մոսկվա և կարողանան իրենց տաղանդը ամրապնդեն:
 Տերյանը փրկել է նաև Մոսկվայի հայկական եկեղեցու  հարստությունը, որոնք էլ հետագայում վերադարձվել են Սբ. Էջմիածին (ԽՍՀՄ-ի հաստատումից հետո):
 Բրեստ-Լիտովսկի բանաբանակցությունների ժամանակ Տերյանը մասնկացել է որպես խորհրդական, առանց ձայնի իրավունքի, սակայն անընդհատ վիճել է և բողոքել, որով էլ արժանացել է Տրույկու և Ստալինի թշնամանքին:
 Ստալինը Սերյանին հեռացնում է աշխատաքից և Ղրիմ ուղարկելու որոշում կայացնում: Նրանք գտնում են Տերյանից ազատվելու իրենց  ձևը: Գիտեին,  որ տուբերկուլյուզով հիվանդ Տերյանը չի կարող այդքան դաժան ճանապարհը անցնել և հաղթահարել:
Տերյանը մահացավ Օրենբուրգում, 1920թ.-ի հունվարի 7-ին:
 Տերյանը, լինելով սերն ու գեղեցկություն գովերգող բանաստեղծ, շատերին թվում էր` նա թուլակազմ անձնավորություն է, սակայն իր հաստատակամ և խիզախ արարքներով նա կարողացավ հակառակը ապացուցել: Մինչև այժմ էլ հիշվում և գնահատվում է Տերյանի կատարած մեծ և գնահատելի աշխատանքները թե հասրակական կյանքում, թե քաղաքականության ասպարեզում:


4.«Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն


Հոգևորն ու ֆիզիկականն իրար կողք դնելիս ու համեմատելիս, ես, իհարկե, ավելի վեր եմ դասում հոգևորը, քանզի այն սպանելը շատ դժվար է, նույնիսկ որոշ առումով՝ անհնարին՝ այն վեհ է ու անգին: Սակայն ֆիզիկականն իր դերն ունի. այն հոգևորի պատուհանն է, արտահայտչամիջոցը: Որոշ առումով այո՛, եթե ֆիզիկականը չլինի, մենք չենք տեսնի նաև հոգևորը, սակայն վերջինս առաջինից, միևնույնն է, վեր է դասվում: Առանց հոգևորի ֆիզիկականը անիմաստ է ու դատարկ, իսկ առանց ֆիզիկականի հոգևորն իմաստ ունի…
Հենց այդ հոգևոր երկրի ստեղծման վրա է կենտրոնանում Տերյանը՝ իր «Հոգևոր Հայաստան» հոդվածում:
Ինձ համար բավականին հեշտ էր ընկալել նրա ասելիքը, քանզի հայոց պատմությունից հիմա անցնում ենք այն ժամանկաշրջանները, որոնց ընթացքում ապրել ու գործունեություն է ծավալել ինքը՝ Տերյանը: Նա խոսում է Հայկական հարցի մասին, որն ըստ իս՝ սկսիզբ է առել Հայաստանի առաջին բաժանմամբ ու հետագայում փոփոխությունների է ենթարկվել ու տարբեր ձևով է արտահայտվել դարերի ընթացքում: Դա հայերի հոգևոր ու ֆիզիկական, տարածքային միաբանության ու անկախությանը հասնելու ձգտումն էր: Տերյանը գրում է.
Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով և ոսկե երազներով սերունդներ ենկրթվել, այդ հարցի շուրջը պտտվող գրականությամբ սնվել են սերունդներ: Հայության համարմի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:
Իսկապես որ, ներկայումս էլ շատերի խոսքերի, նաև տրտնջանքի  պատճառով ինձ մեկ-մեկ թվում է, որ հայերը դեռ ծարավ են այդ ավետյաց երկրին: Տերյանը գրում է, որ «Այդ հոսանքիլոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի Հայաստան» »: Մենք հասել ենք այդ Հայաստանին, թեկուզև այն 11.458 կմ² տարածք է զբաղեցնում այս հսկա մոլորակի վրա, թեկուզ կա հայկական սփյուռքը, թեկուզ ամեն ինչ այնքան լավ չէ, որքան կուզենայինք, որ լիներ, բայց հասե՛լ ենք:
Անկախություն ձեռք բերելով, այդ հարցը լուծելով, նշում է Տերյանը, չի ավարտվում, այլ սկսվում է մեր ազգանվեր գործը: Չեմ կարող չնշել, թե որքան է Հայաստանն աճել ու գեղեցկացել, բարգավաճել, թեկուզ փոքր քայլերով, բայց արել է այդ քայլերը: Ու հիմա էլ շարունակվում է այդ ամենը: Ես աչքերս չեմ փակում աղքատության, դժվարությունների, անարդարությունների վրա, սակայն ո՞ր մի երկրում չկան այդպիսի բաներ: Կարևորն այն է, որ երկրի իշխանությունները չլինեն եսասեր ու միայն իրենց գրպանները լցնեն: Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվել ու չեմ կարող ասել, որ իմ կարծիքը հայկական իշխանությունների կամ հայկական քաղաքականության մասին հստակ է ու ճիշտ: Ես շատ լավ տեսնում եմ, որ անարդարությունները շատ են, գիտեմ, որ մարդիկ գավառներում ու գյուղերում դժվարությամբ են վաստակում իրենց ապրուստն ու օրվա հացը… Գիտեմ, որ շատ ընտանիքներ չեն կարողանում իրենց զավակներին լավ կրթությամբ ապահովել…  Տերյանը գրում է բուրժուազյիայի մասին, որը շքեղ շենքեր էր կառուցում.
«Շենքերի հայրենասիրությունը»  դա՛ է ահա մեր լիբերալ-ազգասեր-բուրժուա-ինտելիգենցիայիհայրենասիրությունը:
Այդ շենքերը կառուցվում են, ոսկե տառեր են գրվում դրանց վրա, սակայն ի՞նչ է կատարվում դրանց ներսը. մի՞թե այնտեղ ինչ-որ աշխատանք էր ծավալվում, որը կնպաստեր հայկակայն սերնդի շարունակական գոյատևմանը: Հիմա սա այդքան էլ այդպես չէ, չնայած կա նման բան: Հիմա բացվում են նորանոր կրթարաններ, դպրոցներ ու ըստ իս՝ սուր հակադրություն կա կրթության հանդեպ ձգտման ու կրթության հանդեպ անտարբերության միջև: Դպրոցների մի մասում տրվում է նորմալ կրթություն, մի մասում՝ «քչից-շատից» նորմալ կրթություն, իսկ մյուս մասում բարձիթողի վիճակ է: Բայց միևնույնն է, հիմա գնահատվում է կրթված, ինտելեգնետ (իրական, ոչ թե կեղծ ինտելեգենտ) մարդն ու նա, եթե ոչ միանգամից, թեկուզ մի քանի ձախողումներով, սակայն, հավատում եմ, որ կհասնի հաջողության: Սա դժվար ու ցավոտ հարց է մեր երկրում. անարդարության, կոռուպցիայի արդյունքում շատերն են զբաղեցնում այն պաշտոնը, որից իրենք «գլուխ չեն հանում» կամ արժանի չեն…

Տերյանը շատ է խոսում նաև ազգի կուլտուրայի մասին, որը հասկացա որպես մեր՝ միայն մեր ազգին բնորոշ, արմատական գծերի, բնավորության, սովորույթների ամբողջականություն: Նա այդ կուլտուրայի գլխավոր գործոններն է համարում լեզուն, գրականությունն ու արվեստը: Խոսում է ազգի ինտելեգենցիայի ու բուրժուազիայի մասին, ու գրում, որ ինտելենգենցիայի համար այդ կուլտուրան գոյություն չունի, ու քանզի այն գոյություն չունի նրանց համար, հետևաբար նրանք չեն տիրապետում նաև դրա գլխավոր գործոններին: Ինտելեգնցիան ազգի ներկայացուցիչն  է, գրում է, որ նրանք, համենայնդեպս, ստանձնել են այդ պաշտոնը: Ու ահա՝ նա ինչպես է ներկայացնում պատկերը.
Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին՝ միևնույն ժամանակինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:
Նրանք ենոր պիտի հայության պաշտպան կանգնենհայության բերանը լինեն:
Ստացվում է մի սքանչելի պատկերհայության բերանը հայերեն չի խոսումհայությանշուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:

5.Տերյանը ժամանակակիցների հուշերում

«...Եվ նորից կզգանք, որ
Մեր սրտին դու մո՛տես
Մորմոքող հրի պես մեր
Հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր
Հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,
Վահան Տերյան...»:

                                   Եղիշե Չարենց

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։    Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

                                                                                                   Հովհաննես Թումանյան

 «Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտա եվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով,  իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:

                                                                                                                    Վալերի Բրյուսով
6.Սիրո տերյանական ըմբռնումը

<<Հոգևոր Հայաստան>> հոդվածի վերլուծություն
 Հոգևորն ու ֆիզիկականն իրար կողք դնելիս ու համեմատելիս, ես, իհարկե, ավելի վեր եմ դասում հոգևորը, այն սպանելը շատ դժվար է, նույնիսկ որոշ առումով՝ անհնարին՝ այն անգին: Սակայն ֆիզիկականն իր դերն ունի. այն հոգևորի պատուհանն է, արտահայտչամիջոցը: Որոշ առումով այո՛, եթե ֆիզիկականը չլինի, մենք չենք տեսնի նաև հոգևորը, սակայն վերջինս առաջինից, միևնույնն է, վեր է դասվում: Առանց հոգևորի ֆիզիկականը անիմաստ է ու դատարկ, իսկ առանց ֆիզիկականի հոգևորն իմաստ ունի…
Հենց այդ հոգևոր երկրի ստեղծման վրա է կենտրոնանում Տերյանը՝ իր «Հոգևոր Հայաստան» հոդվածում:
Նա խոսում է Հայկական հարցի մասին, որն ըստ իս՝ սկսիզբ է առել Հայաստանի առաջին բաժանմամբ ու հետագայում փոփոխությունների է ենթարկվել ու տարբեր ձևով է արտահայտվել դարերի ընթացքում: Դա հայերի հոգևոր ու ֆիզիկական, տարածքային միաբանության ու անկախությանը հասնելու ձգտումն էր:
Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով  սերունդներ են կրթվել: Հայության համար մի ցավոտ մաս է դարձել այդ «Հայաստանը»:

7.Տերյանի բանաստեղծությունների լեզվական արվեստը

<<Տերյանի Լեզվական Արվեստը>> գրքում, Իշխանյանը անդրադարձել է Տերյանի գրական արվեստին, ոճին ու փորձել դրանք բացահայտել մեզ համար: Իշխանյանի գրքի <<բառապաշար և բառօգտագործում>> բաժնում հիմնականում խոսվում էր այն մասին, թե <<Մթնշաղի Անուրջներ>> բանաստեղծական ժողովածույում Տերյանը քանի տեսակ բառ է օգտագործել, որ բառերն են ամենաշատը կրկնվում, թախծալի արտահայտող բառեր են, թե ուրախություն, որ բառը որ նախադասության մեջ ինչ է արտահայտում և այսպիսի նման շատ օրինակներ: Այս բոլոր բառերը վերլուծելով ու բացատրելով` թե ինչ իմաստով է օգտագործված, Իշխանյանը փորձել է բացահայտել <<Մթնշաղի Անուրջներ>> ժողովածույի լեզվի առանձնահատկությունները` կապելով բառերի օգտագործման քանակի հետ: Եթե օրինակ` թախծալի կամ հուզմունք առաջացնող բառերը ամենաշատն են, ապա պետք է համոզված լինել, որ բանաստեղծությունների մեծամասնությունն թախծալի ու հուզումնալից պետք է լինեն:
Սակայն ես այդպես չեմ կարծում: Յուրաքանրյուր բանաստեղծ էլ գրում է յուրովի, ու Տերյանի բանաստեղծություններն էլ տարբեր թեմաներով են` աշուն, թախիծ, սեր, միայնություն, ուրախություն, գարուն, մթություն և այլն:
Բայց ես չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսի գրող է եղել Տերյանը: Առհասարակ դա ոչ ոք չի կարող ասել, դրանք միայն զուտ ենթադրություններ են և որևէ մեկը հստակ չի կարող վստահ լինել դրանում:
Առաջին անգամ, երբ գիրքը ձեռքս վերցրի ու կարդացի <<բառապաշար և բառօգտագործում>> ենթավերնագիրը, մի պահ կարծեցի թե այդտեղ պետք է գրված լինի Տերյանի ամենասիրելի արտահայտությունները, կամ թե ինչու է այս կամ այն բանաստեղծությանը տվել այդպիսի վերնագիր, ինչ հետաքրքիր բառեր է օգտագործում կամ էլ բառերն ինչպես է հանգավորում: Բայց սխալվեցի…
Այդտեղ, ինչպես նշեցի վերևում, միայն գրված է զուտ մաթեմատիկական բառերի հաշվարկ, քերականական կողմերը, ամենաշատ օգտագործվող բառերը, նախդիրներ, ածանցներ և այլն: Կարդալուց հետո էլ, դրանք ինձ մեջ ոչինչ չտպավորեցին և դրանցով չկարողացա ոչ մի պատկերացում կազմել Տերյանի բառապաշարի մասին: Իշխանյանը ուղղակի փորձել է մեզ մատուցել Տերյանի ամենաշատ օգտագործվող բառերը, դրանց տեսակները և դերը տողերի մեջ:
Իմ պատկերացմամբ Տերյանը գրականություն բերեց ժամանակակից ստեղծագործությունների մի ամբողջ շղթա, ու չնայած նրա մահից անցել են շատ ու շատ տարիներ, բայց նրա ստեղծագործությունները իրենց ուժը չեն կորցրել ու նույնքան արդիական են մնացել,  որքան այն ժամանակ երբ նա նոր էր հայտնի դարձել իր <<Մթնշաղի Անուրջներ>> ժողովածույով: Վահան Տերյանին  գրական հայոց լեզվի ստեղծողներից մեկն եմ համարում այն պարզ պատճառով, որ Տերյանը շատ է հղկել ու կատարելագործել իր ստեղծագործությունները նոր բառեր ներմուծելով, ինչիս վառ ապացույցը Իշխանյանի հոդվածն է:  Տերյանն իր կյանքի ընթացքում հասցրել է հրատարակել ընդամենը երկու ժողովածու, բայց այդ երկու ժողովածուն էլ բավական է պատկերացնելու նրա կատարյալ ու անթերի  բնավորության մասին:



No comments:

Post a Comment