Wednesday, May 6, 2015

Գրականություն_Նախագիծ

ՌՆԳԵՂՋՅՈՒՐԸ
Կանգ է առնում: Բարձրացնում է ծանր գլուխը: Մի քայլ ընկրկում է: Հանկարծ շրջվում եւ թնդանոթի արագությամբ սուրում է, ցասումից կուրացած կենդանի խոյակարկառ, առաջ մղած իր միակ եղջյուրը անուղղելի պոզիտիվիստի բութ համառությամբ: Որպես կանոն՝ նա վրիպում է, բայց փոխարենը բավարարված է մնում իր անպարտելիության զգացողությամբ: Ուռցնելով ռունգերի ծակոտիները, նա շոգեկաթսա հիշեցնելով զայրագին փնչացնում է:
Զրահով բեռնված ռնգեղջյուրներն ամուսնական խաղերի շրջանում հավաքվում են զինամրցումների, որոնք որեւէ ասպետական արվեստից եւ մրցավազքի վարպետությունից զուրկ են, մարտեր, որոնք եզրափակվում են միջնադարյան կոպիտ տուրուդմբոցով:
Իսկ գերության մեջ ռնգեղջյուրը վերածվում է մելամաղձոտ մգլած անասունի:
Նրա թեփուկապատ հաստ զրահը կազմավորվել է նախապատմական ժամանակների բեկվածքներից, երկրաբանական շերտերի ճնշմամբ առաջացած հաստակաշի թանթերից:
Սակայն երբեմն նա անճանաչելի է դառնում. նրա չորուկ, փոս ընկած մարմնից հանկարծ հորդում է, ջրի շիթի պես, որ բխում է ժայռածերպերում, տարերային կյանքի հուժկու ցողունը, որն իր գալարունությամբ նման է կոտոշի, որը կորվածքի ու կերպի անսովորությամբ կրկնում է սակրատեգի, գեղարդի, խոլորձի մոտիվները:
Արդ, ուրեմն, գովքն անենք տարօրինակ հաստակաշի սատանի, ում ահեղ կերպարանքը գեղեցկագույն լեգենդի սկիզբն եղավ: Քանզի, որքան էլ տարօրինակ է, սույն նախնադարյան գլադիատորը դարձավ նախահայրը նրբագույն մի արարածի, որը հնագույն գորգապաստառների վրա հառնում է Աստվածամոր կողքին` վեհանձն Միեղջյուրի կերպարանքով:
Առաքինի կույսից գերված կատաղի ռնգեղջյուրը կերպարանափոխվեց, կորցնելով իր վայրի բնավորությունը, նա եղնիկի կեցվածք, վիթի աչքեր ու ծնկաչոք ասպետի խոնարհություն առավ: Իսկ վայրի բութ որձի կոտոշը մաքրամաքուր Կույսի հայացքի ներքո փոխակերպվեց ոսկրե սրածայր նրբագույն գավազանի:
                                                                                             Խուան Խոսե Արեոլա

     Խուան Խոսե Արեոլա (1918 -2001թթ) մեքսիկացի գրող, գիտնական, խմբագիր:
Այն բանի համար, որպեսզի միայն գեղեցկությունը տեսնես, պետք է ամբողջովին երես թեքել իրական աշխարհից: Կյանքը գեղեցիկ է իր ներքին գեղեցկությամբ, բայց նրա արտաքին կողմը կազմված է բազմաթիվ տգեղ ու կեղտոտ բաներից:
Ես ուզում եմ, որ դու աշխարհը տեսնես այնպիսին, ինչպիսին դիտարկում եմ ես. իբրև մի հսկայական փորձարկում: Դրա արդյունքներն այնքան էլ հստակ չեն, ու ես խոստովանում եմ, որ մարդիկ կործանել են ավելին, քան ենթադրում էի: Կարծում եմ, նրանց համար դժվարություն չի ներկայացնի ընդհանրապես ամեն ինչի վերջը տալ:


No comments:

Post a Comment