Wednesday, November 25, 2015

Գրականություն

Մուշեղ Գալշոյան (1933 – 1980) ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։

Monday, November 9, 2015

Գրականություն

Ալեքսանդր Շիրվանզադեն ծնվել է 1858 թ. ապրիլի 18 դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։
1884–ին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի <<Խնամատար>> վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885–ին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող <<Նամուս>> վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886_1891թթ. թվականներին նա աշխատել է <<Արձագանք>>–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել <<Ֆաթման և Ասադը>>  վեպերը։
Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»–ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։
1905_1910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն են թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմանբ։
Ալեքսանդր Շիրվանզադեն մահացել է 1935 թ. օգոստոսի 7-ին Կիսլովոդսկում(ԽՍՀՄ):

Գրականություն

Նար-դոսը ծնվել է 1867 մարտի 1-ին բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիս նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։
Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890_1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913_1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։
1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1980-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ որերից մեկը,Ես և Նա), Ֆելիետիոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր», «Եղբայր»  պիեսները։
1891 թվականից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ Այս շրջանի գործերի էությունը մարդու և մարդկայինի հարցն է՝ բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մարդու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշխարհի դաժան օրենքներին։ <<Սպանված աղավնի>> վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան (գլխավոր հերոսուհին), սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։
Նար-Դոսը մահացել է 1933թ (66տարեկան) Թիֆլիսում:

Sunday, November 8, 2015

Էկոլոգիա

ՎԵՐԱՀՍԿԵՆՔ ՄԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ


  1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը: 
  2. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
  3. Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
  4. Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
  5. Ստեղծեք փոքրիկ  հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):

1. Մենք ապրում ենք աղտոտված միջավայրում.որովհետև մարդիկ աղբը նետւմ որտեղ,որ պատահի,բացի այդ գործարաններից,ավտոմեքենաներից,բնակարանային վառարաններից արձակված ծխերը դարձյալ վնասակար է մարդու առողջությանը անգամ ծխախոտի ծուխը:
2. Մենք ապահովագրված չենք խմելու ջրից,քանզի թունավորումները շատ են լինում,հաճախ են լինում սննդային թունավորումներ,որն էլ կապված է ջրի և հողի թունավորումներից:
3. Բնությունն աղտոտելու կամ փչացնելու համար օրենքով պետք է սահմանվի խոշոր դրամական տուգանքՏեղադրել շրջապատում տեսախցիկներ ոչ միայն ավտոմեքենաների արագությունները կամ վթարները ֆիքսելու` այլ նաև քաղաքացիների վարքը հետևելու համար,ավելացնեն բնապահպանների և հսկող ոստիկանների քանակը:(2-րդ հարցի մեջ 3-րդի պատասխանը գրված է):
4. Անձամբ ես աղբը անթույլատրելի տեղ չեմ նետում: