Tuesday, May 26, 2015

Մաթեմատիկա

Առաջադրանք 4. Ընտրեք փոխկապակցված երկու մեծություններ: Դրանց կախվածությունը արտահայտեք բանաձևի միջոցով: Մեծություններից մեկի տարբեր արժեքների համար հաշվեք մյուս մեծության համապատասխան արժեքները:

Դատարկ զամբյուղի զանգվածը 500գ մեկ հացի զանգվածը 300գ
Y=500գ(զամբյուղ)+300գ(հաց)=800գ

X գնած հացերի քանակը

Y զամբյուղի և հացերի ընդհանուր զանգվածը


Ես զբաղվում եմ DOCANDO կառատեով և ես ուրախ եմ դրանում:Հասել եմ նորանոր հաջողությունների իմ մարզիչի շնորհիվ:Իմ երազանքն է կառատեում դառնալ մեծ վարպետ (SOKE):Ցանկանում եմ բոլորին ապացուցել,որ ես DOCANDO կառատեից կհասնեմ մեծ հաջողություններ:Ես դրա համար գումար եմ տալիս,բայց անտեղի չէ դա:Իմ ծնողների շնորհիվ ես գնում եմ առաջ,բայց իմ ծնողները գումար են տալիս,որ հասնեմ իմ ուզածին:

Տնտեսագիտություն

Սպառողական զամբյուղ,ապրանքների խումբ,որն ունի սպառողի համար առավելագույն օգտակարություն:Այն գնորդի կողմից ընտրված ապրանքների ու ծառայությունների ամբողջությունն է,որ սպառողի համար ունի որոշակի արժեք,այսինքն ՝ սպառողը պատրաստ է դրա համար վճարել:




Tuesday, May 19, 2015

Տնտեսագիտություն

                          Շուկա

Ադամ Սմիթը շուկան դիտում էր որպես «ինքնակարգավորվող համակարգ», որը պայմանավորված է ազատ մրցակցությամբ։ Նա իր «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» (1776թ.) աշխատության մեջ նշել է «անտեսանելի ձեռքի» սկզբունքի մասին, ըստ որի` ազատ մրցակցության պայմաններում շուկայում գործող ձեռներեցը հաշվի է առնում բացառապես իր շահը, սակայն արդյունքում ավելի մեծ օգուտ է տալիս հասարակությանը, քան, եթե նախապես գործեր հանուն հասարակության շահերի։
Նորդասական դպրոցի հիմնադիր Ալֆրեդ Մարշալը իր «Տնտեսագիտության սկզբունքները» (1890թ.) աշխատության մեջ շուկան բնորոշում է որպես «մարդկանց ցանկացած խումբ, որը մտնում է գործարար կապերի մեջ և կնքում ապրանքի հետ կապված գործարքներ»։ Մեկ այլ առումով Ալֆրեդ Մարշալը շուկան բնութագրում է որպես «առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության համակարգ», որը կարգավորվում է պահանջարկի և առաջարկի օրենքով։
Ամերիկացի տնտեսագետ, շուկայագետ Ֆիլիպ Կոտլերը շուկայի բնորոշումը կատարում է` ելնելով նրա սուբյեկտներից։ Նրա «Մարքեթինգի հիմունքներ» աշխատության մեջ շուկան սահմանված է որպես «ապրանքների առկա և հնարավոր գնորդների ամբողջություն»։
Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ Ռոնալդ Քոուզը շուկան բնորոշում է որպես «բնական կարգ»։ Ըստ նրա` շուկան օբյեկտիվորեն սահմանված կարգ է, որը գործում է որոշակի «խաղի կանոններով»։ Այնտեղ, որտեղ խախտվում է այդ կարգը, թուլանում է «սեփականության իրավունքը», որն էլ իր հերթին մեծացնում է «տրանսակցիոն ծախսերը», այսինքն` անարդյունավետությունը։ Սեփականության իրավունքի ամրագրումը, ըստ Քոուզի, այն հիմքն է, որը ձևավորում է շուկայական մեխանիզմը` իր բոլոր առավելություններով հանդերձ։
Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ կան շուկայի այլ բնորոշումներ.
  • Շուկան ապրանքների արտադրության և փողի միջոցով իրացման հարաբերությունների ամբողջություն է։
  • Շուկան ապրանքների արտադրության և շրջանառության օրենքներով կազմակերպվող փոխանակություն է։
  • Շուկան գնորդների և վաճառողների փոխհարաբերության մեխանիզմ է, այլ խոսքով` պահանջարկի և առաջարկի փոխհարաբերություն։
  • Շուկան ազատ` կամավոր և համարժեք փոխանակության համակարգ է։

Հիմնական տարրերը

Շուկայական մեխանիզմը գործում է որոշակի օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա, որոնք դրսևորվում են որոշակի տարրերի փոխազդեցությամբ։ Շուկան ունի իրեն բնորոշ հիմնական տարրերը, որոնք շուկայական հարաբերությունները դարձնում են ավելի ընդգրկուն և խորը, քան պարզ փոխանակության հարաբերություններն են։ Շուկայի հիմնական տարրերն են` պահանջարկը, առաջարկը, մրցակցությունը, գինը և գովազդը։ Շուկայական հարաբերությունները գործողության մեջ են մտնում և դառնում իրական հարաբերություններ` նշված տարրերի միջոցով։ Որպես միասնական շուկայական համակարգի տարբեր կողմերի արտահայտություններ` նշված տարրերը գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածությունների մեջ։

Պահանջարկ և առաջարկ

Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը տվյալ պայմաններում սպառողները կարող են և ցանկանում են իրենց դրամական եկամուտներով գնել շուկայում ձևավորվող գնով, այսինքն` պահանջարկը գնողականությունն է, որ կախված է եկամուտներից և գներից։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է նաև մի շարք այլ գործոններով` սպառողական նախասիրություն, մոդա, սպասումներ և այլն։ Առաջարկը` որպես շուկայի հիմնական տարրերից մեկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը շուկայում ներկայացվում է վաճառքի տվյալ գնով։ Եթե պահանջարկը ներկայացնում են գնորդները կամ սպառողները, ապա առաջարկը` վաճառողները կամ արտադրողները։ Առաջարկը պայմանավորված է արտադրական ծախսերով, հումքի և նյութի գներով, տեխնոլոգիական առաջընթացով, արտադրողականությամբ և ապրանքի շուկայական գնով։ Պահանջարկը և առաջարկը փոխկապակցված են և կազմում են շուկայական համակարգի երկու հիմնական կողմերը։ Առաջարկը` որպես շուկայի տարր, գոյություն ունի որոշակի պահանջարկի առկայության պայմաններում, և ընդհակառակը։ Մեկի փոփոխությունը անդրադառնում է մյուսի վրա։

Saturday, May 16, 2015

Անհատական Աշխատանք

·         Ո՞վ  է իրականում բարի մարդ

Իմ մտածելով բարի մարդ նշանակում է պատրաստ է ամեն ինչի,կoգնի բոլորին,ներողամիտ կլինի,բոլորին կoգնի դժվար պահերին:
·         Պարույր Սևակը ավելի զգացմունքային գրող է: Պարույր Սևակը զգացմունքային գրո՞ղ է…  Որևէ բանաստեղծության վերլուծություն:
Իմ կարծիքով Պարույր Սևակը զգացմունքային գրող է :
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։

Մոր ձեքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ 

·         Բառարաններից օգտվում եք

http://bararanonline.com/

Ո՞ր տեսակի բառարաններից եք օգտվում ՞

http://bararanonline.com/

2.Դպրոցական բացատրական բառարան

·         Ո՞րն է բառարանում նայածդ վերջին բառը

էմալ _ արծնապակի (որով պատում են մետաղե ամանները)


·         Բացատրական և հոմանիշների բառարանից առանձնացրեք տասը բառորոնք երբևէ չէիք լսել:

1.էլեգիա_ եղերերգ,2.էմիր_մահմեդական ցեղապետ,3.էպիգրամ_ծաղրական կարճ ոտանավոր,4.էպիգրաֆ_բնաբան,5.ծծակ_հարմարանք,6.ծիր_հետք,7.խրամատ_խոր փոս,8.խրոխտ_հպարտ,9.ոգել_գովերգել,10.քողտիկ_խրճիթ

Անձնանունների բառարանից գտեք ձերձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող  անձնանունների բացատրությունները

1.Հայկ_հայ դյուցազուն,2.Անահիտ_Սիրո աստվածուհի,3.Անի_գեղեցիկ,4.Արմինե_հայուհի,5.Աստղիկ_հին դիցաբանության աստվածուհի,6.Աբել_շունչ,օդ,7.Ավետիս_Բարի լուր,8,Ալիկ_պաշտպան,9.Ռազմիկ_քաջ զինվոր,10.Սիրուն_աննման,11.Արման_հայ ու խիզախ տղամարդ,12.Արմեն_հայ ու խիզախ տղամարդ,13.Արտակ_արագավազ,ճարպիկ,14.Գոհար_թանկարժեք,մարգարիտ,15.Սաթենիկ_սաթե(բնական թանկարժեք քար),(янтарь)

Thursday, May 14, 2015

Հայոց պատմություն

Քրիստոնեության ընդունումը տեղի է ունեցել Հայաստանում 301թ.-ին:Տրդատ մեծը աշխարհում առաջինը ճանաչեց,որպես պետական կրոն:Հայոց եկեղեցու առաջին հիմնախնդիրներն են սուրբ Թադեոսը ու սուրբ Բարդուղիմիոսը:5-րդ դարի հայ պատմագրության համաձայն,երբ Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրվելքւ իր հոր գահը.ճանապարհին՝Եկեղյաց գավառի Երիզա ավանում,գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին:Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել:Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև,որ նա իր հորը՝Խոսրովին,սպանող Անակ իշխանի որդին է:Տրդատը հրամայում է գցել Արտաշատի բանտը,որ սահմանված էր մահապատիժ ունեցող մարդկանց:

Tuesday, May 12, 2015

Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն, գիտությունների ամբողջություն, որոնց հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Նրա խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտ․ կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տնտեսագիտությունը, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։

Sunday, May 10, 2015

English

Number 1 ---համար 1
Number 1 is man---համար 1-ը  տ ղա մա րդ  է
This is a man---սա  տղա մրդ է
Number 2---հա մա ր 2
Number 2 is a woman---հա մա ր 2-ը կին է
This is a woman---սա  կին է
Number 3---հա մա ր 3
This is boy ---սա  տ ղա  է
What is this ?--- սա  ինչ է ?
Number 4---հա մա ր 4
This is a girl---սա  ա ղջիկ է
What is this ?---սա  ինչ է ?
This is girl ---սա  ա ղջիկ է
Number 5
This is motor car --- սա մեքենա է
Number 6
What is this---սա ինցհ է
It is train---սա գնացք է
Number 7
What is number 7---ինչ է համար 7
Number 7 is a mountain---համար 7-ը սար է
Number 8
What is number 8 ?--- ինչ է համար 8-ը
number 8 IS a clock---hամար 8-ը ժամացույց է
number 9
is this a tree?---սա ծառ է ՞
yes,this is tree---այո սա ծառ է
number 10
is this a ship---սա նավ է

yes it is---այո
number 11
is this a ship?---սա նավ է ?
no it is not ship;it is a cigarette---ոչ սա նավ չէ սա գլանակ է
number 12
is this a cigarette?---սա գլանակ չէ?
No,it is not a cigarette it is horse ---սա գլանակ չէ  սա ձի է
Number 13
This is man and a boy---սա տղամարդ է և տղա
Number 14
What is this ? ---սա ինչ է
It is a woman and a baby---սա կին է և երեխա
Number 15
Is this a woman and a baby---սա կին է և երեխա
No it is not ;it is cat and a dog---ոչ սա կատու է և շուն
Number 16
Is this a cat and a dog?---սա կատու և շուն է
No it is not ; it is a hammer and nail.---ոչ սա մեխ և մուրճ է
Number 17
Numer seventeen is an inkpot---Սա թանակաման է
Number 18
What is number eighteen ?---համար 18-ը ին՞չ է
It is an ice-cream---սա պաղպաղակ է
Number 19
Is number nineteen an apple ?---համար 19 խնձոր է
Yes,it is---այո
Number 20
Is this an apple ?---սա խնձո՞ր է
Is it an ice ?---սա պաղպաղա՞կ է
What is it ?---սա ին՞չ է
It is an eye---սա աչք է

Number 21
Is this a ship ?---սա նա՞վ է
Is it a clock ?---սա ժամացու՞յց է
What is it ?---սա ինչ է
It is a cat and an umbrella---սա կատու է և անձրևանոց
Number 22
Is this an umbrella or an aeroplane ?---սա անձրևանոց և ինքնաթիռ՞ է
It is an aeroplane---սա ինքնաթիռ է
Number 23
Is yhis an egg or an apple?---սա ձու և խնձոր է
It is an egg---սա ձու է
Number 24
This is a bad egg.This egg is bad.Is this a good egg? Is this egg good ?
No,it is not.
It is a bad egg.it is bad.
It is a bad one.It is not a good one.
Սա վատ ձու է:Այս ձուն վատն է:Սա լավ ձու՞ է:Այս ձուն լավ՞ն է
Ոչ:
Սա վատ ձու է:Սա վատն է:
Այս մի ձուն վատն է:Ոչ այս մեկը լավը չէ:

Մաթեմատիկա

Նախագիծ 1: Բնական թվեր


Բնական թվերը բոլոր այն թվերն են, որոնք օգտագործում ենք մեզ շրջապատող առարկաները հաշվելիս:
Բնական թվերի շարքում թվերը դասավորված են աճման կարգով:Այս թվերը կարելի է ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով` 



Բնական թվերը բաժանվում են մի քանի խմբերի`զույգ(2n) և կենտ թվեր(2n+1կամ 2n-1 ),պարզ և բաղադրյալ թվեր, 3-ի վրա մնացորդով և անմնացորդ բաժանվող թվեր,5-ի ի վրա մնացորդով և անմնացորդ բաժանվող թվեր և այլն:
Զույգ են համարվում այն բնական թվերը, որոնք բաժանվում են 2-ի վրա առանց մնացորդի:
Կենտ են համարվում այն բնական թվերը, որոնք բաժանվում են 2-ի վրա 1 մնացորդով:
Պարզ են համարվում այն  բնական թվերը, որոնք բաժանվում են միայն իրենք իրենց և 1-ի վրա:
Բաղադրյալ են համարվում այն բնական թվերը,որոնք բացի 1-ից և իրենք իրենցից ունեն նաև այլ բաժանարարներ:




   Բնական թվերի գումարման հատկությունները
Գումարման տեղափոխական օրենք`a+b=b+a
Գումարման զուգորդական օրենք`a+(b+c)=(a+b)+c=(a+c)+b
 Բնական թվերի բազմապատկման հատկությունները
Բազմապատկման տեղափոխական օրենք`a×b=b×a
Բազմապատկման զուգորդական օրենք`(a×b)×c=a×(b×c)=b×(a×c)
Բազմապատկման բաշխական օրենք`a×(b+c)=(a×b)+(a×c)





                          Բազմապատիկ և բաժանարար

Յուրաքանչյուր բնական թիվ, որը բաժանվում է տվյալ բնական թվին, կոչվում է վերջինիս բազմապատիկ:

Օր.` 3 թվի բազմապատիկներն են` 3, 6, 9, 12 ... ; 8 թվի բազմապատիկներն են`16, 24, 32, 40...:
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերիընդհանուր բազմապատիկ:
Օր.`4-ի և 6-ի ընդհանուր բազմապատիկներն են` 12, 24, 36 ...
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ:
Օր.` 4-ի և 6-ի ամենամեծ ընդհանուր բազմապատիկը 12-ն է:
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը նշանակելու համար օգտագործում են քառակուսի փակագծեր[]:
Օր.`[4,6]=12
Յուրաքանչյուր բնական թիվ, որին բաժանվում է տվյալ բնական թիվը, կոչվում է վերջինիս բաժանարար:
Օր.` 4 թվի բաժանարարներն են`1, 2, 4; 12 թվի բաժանարարներն են`1, 2, 3, 4, 6, 12:
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժանարարն է, կոչվում է նրանց ընդանուր բաժանարար:
Օր.`18 և 24-ի ընդհանուր բաժանարարներն են 1, 2, 3, 6 թվերը:
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար:
Օր.` 18 և 24-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 6-ն է:
Երկու բնական թվերի ամենամեծ ընդանուր բաժանարարը նշանակելու համար օգտագործում են փակագծեր():
Օր.`(18,24)=6
                                  Պարզ և բաղադրյալ թվեր
Այն բնական թիվըորն ունի միայն երկու բաժանարար`ինքը և1-ըկոչվում է պարզ թիվ (2,3,5,7,11...):
Այն բնական թիվըորը իրենից և 1-ից բացի ունի նաև այլբաժանարարներկոչվում է բաղադրյալ  թիվ (4, 6, 8, 9, 10...):
Համարվում է, որ 1-ը ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ:
Բաղադրյալ թիվը պարզ արտադրիչների վերլուծելիսսովորաբար վարվում են հետևյալ կերպ.
1)  Օգտվելով բաժանելիության հայտանիշերից կամ բաժանմանհաշվեկանոնից`պարզ թվերի աղյուսակի օգնությամբ գտնումեն թվի ամենափոքր պարզ բաժանարարը:
2)  Թիվը բաժանում են այդ բաժանարարին:
3)  Գտնում են ստացված քանորդի ամենափոքր պարզբաժանարարը և նորից բաժանում են կատարում:
Այսպես շարունակում ենմինչև որ բաժանման արդյունքըպարզ թիվ լինի:
Օր.` 4|2
         2|2
         2|1
         1|






Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի պարզ արտադրիչ է, կոչվում է նրանցընդհանուր պարզ արտադրիչ: Օր.`2-ը 4-ի և 8-ի ընդհանուր պարզ արտադրիչն է:

Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչ չունեն, կոչվում են փոխադարձաբար պարզ: Օր.`8 և 15:


Պարզ թվերի բաշխվածության աղյուսակ


Միջակայք
Պարզ թվերի քանակ

1-50
15

50-100
10

100-150
10

150-200
11

200-250
7

250-300
9

300-350
8

350-400
8

400-450
9

450-500
8

500-550
6

550-600
8
600-650
9
650-700
7
700-750
7
750-800
7
800-850
7
850-900
8
900-950
7
950-1000
7