Saturday, May 16, 2015

Անհատական Աշխատանք

·         Ո՞վ  է իրականում բարի մարդ

Իմ մտածելով բարի մարդ նշանակում է պատրաստ է ամեն ինչի,կoգնի բոլորին,ներողամիտ կլինի,բոլորին կoգնի դժվար պահերին:
·         Պարույր Սևակը ավելի զգացմունքային գրող է: Պարույր Սևակը զգացմունքային գրո՞ղ է…  Որևէ բանաստեղծության վերլուծություն:
Իմ կարծիքով Պարույր Սևակը զգացմունքային գրող է :
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։

Մոր ձեքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ 

·         Բառարաններից օգտվում եք

http://bararanonline.com/

Ո՞ր տեսակի բառարաններից եք օգտվում ՞

http://bararanonline.com/

2.Դպրոցական բացատրական բառարան

·         Ո՞րն է բառարանում նայածդ վերջին բառը

էմալ _ արծնապակի (որով պատում են մետաղե ամանները)


·         Բացատրական և հոմանիշների բառարանից առանձնացրեք տասը բառորոնք երբևէ չէիք լսել:

1.էլեգիա_ եղերերգ,2.էմիր_մահմեդական ցեղապետ,3.էպիգրամ_ծաղրական կարճ ոտանավոր,4.էպիգրաֆ_բնաբան,5.ծծակ_հարմարանք,6.ծիր_հետք,7.խրամատ_խոր փոս,8.խրոխտ_հպարտ,9.ոգել_գովերգել,10.քողտիկ_խրճիթ

Անձնանունների բառարանից գտեք ձերձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող  անձնանունների բացատրությունները

1.Հայկ_հայ դյուցազուն,2.Անահիտ_Սիրո աստվածուհի,3.Անի_գեղեցիկ,4.Արմինե_հայուհի,5.Աստղիկ_հին դիցաբանության աստվածուհի,6.Աբել_շունչ,օդ,7.Ավետիս_Բարի լուր,8,Ալիկ_պաշտպան,9.Ռազմիկ_քաջ զինվոր,10.Սիրուն_աննման,11.Արման_հայ ու խիզախ տղամարդ,12.Արմեն_հայ ու խիզախ տղամարդ,13.Արտակ_արագավազ,ճարպիկ,14.Գոհար_թանկարժեք,մարգարիտ,15.Սաթենիկ_սաթե(բնական թանկարժեք քար),(янтарь)

No comments:

Post a Comment