Tuesday, April 28, 2015

Մարտական արվեստներ

Մարտական արվեստներ, հիմնականում արևելա-ասիական ծագման ինքապաշտպանական և մարտական համակարգեր են, որոնք հիմնականում օգտագործվում են ինքնապաշտպանության և ձեռնամարտի համար։ Ներկայումս բավական տարածված մարտարվեստներից են ձյուդոն,սամբոն, ըմբշամարտը և այլն։ Հայաստանում ձևավորված մարտարվեստներից է Կոխը:
Մարտարվեստները բաժանվում են ըստ ուղղությունների, տեսակների, ոճերի և դպրոցների։ Կան ինչպես բացականին հին, այնպես էլ` նոր մարտարվեստներ։ Բացի այդ, տարբեր ոճերի մարտարվեստները կարելի է բաժանել արտաքին և ներքին տեսակների, որոնց տարբերությունը կայանում է մարմնի մարզման և գիտակցության հետ աշխատանքի հարաբերակցությամբ։ Օրինակ` ներքին դպրոց՝ Տայցզիցյուանի, արտաքին-իգական Ցիգուն «երկաթյա շապիկ»։ Մարզման մեթոդները բաժանվում են նաև ներքինի (օրինակ՝ մեդիտացիա) և արտաքինի (օր.`մակիավարա): Որպես ընդհանուր անուն բոլոր մարտարվեստի և մենամարտների համար որոշ ժամանակակից հեղինակներ օգտագործում են կեմպո տերմինը: Ճապոնական մարտարվեստի ամբողջությունը սովորաբար կոչվում է բուդո:
Որոշ մարտարվեստներ ձևավորվել են այլ մարտարվեստների զուգակցումից: Օրինակ՝կարատեն, այկիդոն, թեկվանդոն առաջացել են Ճապոնիայի` Օկինավա, Կենդզյուցու,Դզյուդզյուցու և Կորեայի` տեկեն ու սուբակը տեղական մարտարվեստների զուգակցումներից:
Արևելյան բազմաթիվ մարտարվեստներ սովորեցնում են նաև բժշկական գիտություններ: Դա վերավերաբերվում է հատկապես չինական մարտարվեստներին, որոնք ուսուցանում են`ոսկորների ուղղում, ցիգունի փորձարկում, ասեղնաբուժություն, ակուպրեսուր և ներառում ենչինական ավանդական բժշկության այլ բնագավառներ։
Մարտարվեստները կարող են կապված լինել նաև կրոնի և հավատքի հետ։ Նրանցից մի քանիսը հիմնվել և տարածվել են վանականների կողմից (առավել հայտնի են Շաոլինի վանականները)։
Մարտարվեստները կիրառվում են ժամանակակից բանակներում, օրինակ դանակների պաշտպանության մեթոդները, որոնք հայտնաբերվել են սուսերամարտի մասին գրքերում , Ֆորի դե Լիբերի և Վալեշտայն օրենսգրքում  գրված անհայտ հեղինակների կողմից, որոնք 1942-ից ներգրաված են ԱՄՆ-ի բանակի մարզումների ուղեցույցներում։
Որոշ մարտարվեստներ գտվում են կառավարության հովանավորության ներքո, որպեսզի դրանք քաղաքական նպատակերով դարձնեն ավելի սպորտի նման։

Աշխարհի մարտ արվեստներ
Մարտական արվեստները հիմնականում ասոցացվում են Արևելյան Ասիայի մշակույթի հետ, բայց ոչ մի դեպքում չեն համարվում ունիկալ Ասիայի համար։
Ամբողջ Եվրոպայում գոյություն ուներ լայնորեն տարածված մարտական արվեստների համակարգ, որոնց անվանում են «եվրոպական պատմական մարտական արվեստներ»։ Դրանք գոյություն են ունեցել մինչ վերջին ժամանակներս, իսկ այժմ վերականգնվում են։ Այսպես օրինակ, սավատը հանդիսանում է ոտքերով մարտարվեստի ֆրանսիական ոճ, որը ստեղծված է եղել նավաստիների և փողոցային մարտիկների կողմից։
Ամերիկայում հնդկացիներն ունեն բաց ձեռքերով մարտի սովորույթ, որը ներառում է ըմբշամարտը։ Հավայացիները պատմականորեն գործնականացրել են հոդերի մանիպուլյացիայի արվեստը։ Ծագումով խառը մարտարվեստներն ի հայտ են եկել Կապոեյրայի ատլետիկ շարժումներում, որը ստեղծվել է Բրազիլիայում` Աֆրիկայից բերված ստրուկների կողմից, հիմնված է եղել նրանց արվեստի վրա։



Monday, April 20, 2015

DOCANDO ԿԱՐԱՏԵՒ ՄԱՍՒՆ

«ԴՈՒՔԵՆԴՈՅԻ» նոր ոճ է մարտարվեստների ծագել կարատեի եւ արեւելյան մենամարտերի. Այն ստեղծել է վերջերս Միացյալ Նահանգներում. Այսպիսով, Docando ամերիկացի Martial Arts, քանի որ այն ձեւավորվել է առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ում:
Դուքենդո ներառում է տարբեր միտումները եւ ոճերի վերցված Կարատեի, Taekwondo, Aikido, ձյուդոյի, sandau Shu, Muay Թայերեն եւ քիք-բոքսինգի.
Այն նախաձեռնել կատարյալ համադրություն այդ դպրոցների հիմնական միտումների հետ օրիգինալ նրանք դարձնելով այն համապատասխանում է բոլորի համար.
Բառը "ԴՈՒՔԵՆԴՈՅԻ» է ծագել »բառերը չեմ» եւ «կարող է» - ի տարբեր կոմբինացիաներ արտադրում է տարբեր իմաստ ուղղակի ուսանող. Այսպիսով, որպեսզի խրախուսել աշակերտների ջանքերը հրահանգիչ օգտագործում համակցություն »անել, կարող է», որը նշանակում է «նախաձեռնության», «ձեռնարկություն», «փորձում է հասնել ավելի բարձր մակարդակի», կամ «դուք կարող եք դա անել».
Ի վերջո, այս ամենը հանգեցնում է լավագույն կատարման.

Ուսուցում համակարգ:
Ֆիզիոլոգիական, Ֆիզիկական, ճկունություն, արագություն, Զգայունության
Ուսումնական մեթոդները:
Սիրտ-Fitness Training, Շնչելով եւ Focus, ձեւը եւ ակցիա, Զենքեր Ուսուցում, Տանձ Գործընկերների Sparring
Self պաշտպանության:
Մեզանից յուրաքանչյուրը ունի ներուժ է պաշտպանել ինքներս մեզ փոխարեն հենվելով խաղաղության սպաների եւ այլ անվտանգության անձնակազմի. Մենք սովորեցնում ենք հիմնական մարտական հմտությունները եւ օգնել ձեզ բացելու ձեր հնարավորությունները. Այս դասի դուք կսովորեք հիմնական հմտություններ, թե ինչպես պետք է պաշտպանել ինքներդ հաջողությամբ են տարբեր եւ պոտենցիալ կյանքին սպառնացող իրավիճակներում. Ավարտից հետո: Այս ընթացքում մեր ուսանողները դարձել են առավել վստահ եւ ինքնավստահ:

Թիկնապահ 
Նրանց համար, ովքեր հետապնդում կարիերան գործադիր պաշտպանության, անհատական թիկնապահ կամ մասնավոր անվտանգության, մենք առաջարկում ենք ձեզ վերջնական ուսուցում եւ պատրաստում. Միջոցով դուքենդո Դուք կարող եք փոխակերպում ինքներդ դառնում է վերջնական մարդկային զենքը. Դուք կսովորեք, թե ինչպես պետք է աշխատել մարմնի եւ մտքի հասնելու մեծ ֆիզիկական ուժ եւ ձգտում wits. Դուք կսովորեք դասագիրք մարտավարությունը եւ բազմաթիվ ռազմավարություններ են մեր սեփական թիկնապահների, whe կսովորեցնեն ձեզ, թե ինչպես պետք է զբաղվել եւ պաշտպանել ձեր հաճախորդի եւ ինքներդ հարձակման օգտագործելով ձեր ձեռքերը եւ այլ ընդհանուր գործիքները, ինչպիսիք են Ձեր լապտերը, պղպեղ լակի, մահակով եւ հրազեն. Մենք ոչ միայն պատրաստել մեր ուսանողներին, բայց մենք նաեւ աջակցել նրանց ստանալու բոլոր անհրաժեշտ հավատարմագրերը եւ պատվոգրեր, ինչպիսիք են պահակախմբի քարտերի, տարբեր զենք թույլտվությունների եւ թույլ են տալիս զբաղվածության հնարավորությունները առավել ցանկանում

Friday, April 17, 2015

Էկոլոգիա

Ինչպես չախտոտել բնությունները 


Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: 
Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: 
Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:
Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:



Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:

Էկոլոգիա


Էկոլոգիա


Wednesday, April 15, 2015

Էկոլոգիա նախագիծ

  1. Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:
  2. Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: 
  3. Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում: 
  4. Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը: 
  5. Պատրաստեք փոքրիկ հոլովակ, որը ուղված կլինի անհետացող կենդանիների ու բույսերի պաշտպանությանը: 
Բնության մեջ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի իր դերը և իր նշանակությունը տվյալ էկոհամակարգի մեջ: Կենսաբանական ռեսուրսները` բույսերը և կենդանիները արտադրամիջոց են, բնական ռեսուրսներ որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ: Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագրծության արտադրություն, իսկ որոշ կենդանատեսակներից (օրինակ` փղոսկրից) պատրաստում են զարդեր, որոնք բավականին թանկ արժեն: Կան կենդանատեսակներ որոնք չեն օգատործվում արդյունաբերության մեջ, բայց պակաս կարևոր նշանակություն չունեն բնության համար: Նրանք ունեն էկոլոգիական նշանակություն, օրինակ որոշ տեսակի միջատները բնության մեջ փոշոտում են իրականացնում: Բնության մեջ աև մեծ դեր են խաղում սանիտար կենդանիները ՝ որդերը, գայլերը, արծիվները ագռավները և շատ այլերը: 
բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար անհրաժեշտ թ ստեղծել արգելանոցներ և բարձրացնել տուգանքը: Իմ կարծիքով երկուսնել հնրավոր են Հայաստանում: 

Երկիր մոլորակի վրա կենդանիներն ու բույսերը տեղաբաշխված են տարբեր գոտիներում՝ ըստ իրենց գոյատևման պայամաններից ու հարմարություններից: Գրեթե բոլորի պարագայում առաջին գործոնը տվյալ տեղանքի կլիմայական պայմաններն են: Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ լինի դա բույս թե կենդանի, ապրում է այնտեղ, որտեղ «սովոր է» կամ էլ այնտեղ, որտեղ իր նախկին սերունդն է բնակվել: Բայց մարդիկ՝ իրենց գործունեությունը ծավալելու համար, փորձել են իրենց ընտրած տեղանքին հարմարեցնել այն բուսերն ու կենդանիները, որոնք կարող են իրենց պիտանի լինել:



Այդ ամենից էլ առաջ է եկել, և մինչև հիմա մարդկանց կողմից կիրառվում է կլիմայավարժեցման գործընթացը: 

Ի՞նչ է նշանակում կլիմայավարժեցում: 

Բառը հենց իրենից հուշում է, որ դա այն գործընթացն է, երբ բույսերն ու կենդանիները արհեստական կերպով՝ մարդու միջամտությամբ վարժվում են նոր կլիմայական պայմանների: Կլիմայավարժեցումը, որպես այդպիսին ունի մի բացասական կողմ, որը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: 





Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:
Բուսական և կենդանական աշխարհը բնության գոյության անհրաժեշտ պայմանն է: Կենսաբանական ռեսուրսները դա բույսերի և կենդանիների արտադրամիփոցն է, որը մի շարք արդյունաբերություններում օգտագործում են որպես հումք՝ օրինակ կաշվի, մորթու, սննդի, դեղագործության և այլի մեջ: Որոշ կենդանիներ էլ մաքրում են բնությունը վերացնելով սատկած անասունների լեշերը, կրծող կենդանիներին, վնասական միջատներին:

Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուսոլորտների հետԲերեք օրինակներ
Գոյություն ունի փոխկապակցում բուսական ու կենդանական աշխարհի և մյուս ոլորտների միջև: Օրինակ սննդային շղթան. Պարզագույն օրինակը դա այն է, երբ բնության մեջ մեկը մյուսով սնվում է ու բազմանում: Բույսերն ու կենդանիները շփվում են ջրոլորտի հետ, այսինքն խմում են ջուր, որն անհրաժեշտ է նրանց կյանքի ու աճի համար:

Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուսոլորտների հետԲերեք օրինակներ
Կենդանական և բուսական ռեսուռսների պահպանման և  օգտագործման միջիոցները շատ առանցնահատուկ են: Դրանցից  կարևորը կենդանիների որսի կարգավորումն է, այսինքն որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում, որոշակի քանակով, իսկ հաճախ որոշ կենդանատեսակների դեպքում խստիվ արգելվի: Ըստ հաճախ մարդու գործունեության հետևանքով վատանում է կենդանիների գոյատևման նպաստավոր պայմաններ, չորանում են ճահիճները, գետերն ու լճերը աղտոտվում են թունավոր նյութերով նման դեպքերում պետք է ստեղծել արհեստական ջրավազաններ թռչունների բնադրման, բնակության համար, կենդանիների համար կերապույսերի, ձմեռային կերակրումների ապահովում կազմակերպել: Կենդանիների և բույսերի պահպանման համար մեծ է ազգային պատկերի, արգելոցների, արգելավայրերի նշանակությունը: Դրանք ապահովում են հազվադեպ և արժեքավոր բուսական և կենդանական տեսակների պահպանումը օրինակ Հայասըանում լոռու մարզում կա բուսաբանական այգի, որտեղ պահպանում են տասնյակ հազարավոր բուսատեսակներ: Սևանա լճում արգելվել է իշխան և սիգ տեսակների որսը:

Ի՞նչ  է կլիմայավարժեցումըԲերել օրինակներնշեք բացասական ու դրական կողմերը:
Մեծ դեր ունի կենդանիների կլիմայավարժեցում և վերաբնակեցում: Բազմաթիվ կենդանատեսակներ սրա շնորհիվ բազմացել են, իսկ ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիներ ՝ օրինակ սամույր, կուղբ, ծովակատու, սպիտակ արջ, վագր, զուբր և այլն փրկվել են: Առավելություններով հանդերձ կլիմայավարժեցումը ունի նաև բացասական նշանակություն: Մի շարք վնասակար կենդանիներ համարվելով փոփոխված պայմաններին, բազմացել են ու ավելի տարածվել, մկանման կրծողներ և այլն:

Monday, April 13, 2015

Գրականություն

Աստված՝ երկինք ու երկիր և բոլոր կենդանիներն ու բույսերը իր արարչական մի սոսկ խոսքով ստեղծելուց հետո՝ առավ անասունների ոտքի տակ ընկած հողից մի կտոր և նրանից ստեղծեց մարդուն։
Ստեղծեց նրան, որ սա սքանչանա իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը։
Եվ բնակավայր տվեց նրան Եդեմի դրախտը։
Նորաստեղծ Ադամը հիացավ աստծու հրաշալիքների վրա։ Մեկ-մեկ նայեց անասուններին, թռչուններին և զանազան բույսերին, զարմացավ և փառաբանեց մեծ վարպետի անունը։
Եվ իրեն զգալով մենակ ու անընկեր՝ սկսեց ձանձրանալ, սաստիկ ձանձրանալ։
Աստված տեսնելով Ադամի մենակությունը՝ խոսեց ինքն իր հետ.
«Եկեք՝ ստեղծենք Ադամի համար մի քնքուշ ընկեր, որ մարդը միայնակ չվայելե դրախտի հրապույրները»։
Եվ բռնեց դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։
Եվ նայելով իր ստեղծածի վրա՝ հիացած ասաց.
«Բարի է, որովհետև գեղեցիկ է»։
Ապա կոչեց Ադամին իր մոտ։ Լիլիթի փոքրիկ ձեռքը դնելով նախամարդու ափի մեջ՝ ասաց.

Ադա՛մ, ահա քեզ ընկեր՝ գեղեցիկ Լիլիթը։ Իրար աչքերի մեջ տեսեք ձեր պատկերը և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց։ Աճեցե՛ք և բազմացե՛ք։
Ադա՛մ, քո բոլոր օրերիդ մեջ հետևիր Լիլիթին, և դո՛ւ, Լիլիթ, հնազանդ եղիր Ադամին։ Լիլիթ ուշի ուշով նայեց Ադամին, և կավի հոտ զգաց իր հոտոտելիքը։ Եվ զգաց, որ Ադամի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի և ուսերի վրա։ Ու հապճեպով ձեռքը դուրս քաշեց Ադամի ափի միջից։
Ադամ նայեց Լիլիթին. և գեղեցկության մի անհուն ծավալվեց ու խորացավ իր առջև, որ դյութում էր ու քաշում իր հոգին դեպի ահավոր անդունդը՝ ոչնչացնելու համար։
Եվ հիազարհուր աչքերը գոցեց։
Եվ երբ աչքերը նորից բացեց՝ շրթները հազիվ կարողացան իրարու գալ.
— Փա՛ռք քեզ, ա՛ստված, դու ստեղծեցիր ամենագեղեցիկը և կատարյալը քո արարածների մեջ։
Դու հյուսեցիր պսակը քո հրաշագործ տիեզերքի։
Փա՛ռք քեզ անսահման և հավիտյան։
Երբ Լիլիթ լսեց նրա խոսքերը՝ գլուխը քնքուշիկ թեքեց դեպի աջ ուսը. և առաջին գոհունակ ժպիտը փայլեց չքնաղ դեմքի վրա։
Ադամ՝ մղված մինչ այդ իրեն անծանոթ մի զգացումից՝ ուզեց կրկին բռնել Լիլիթի ձեռքը։ Սակայն Լիլիթ բոցի պես խույս տվեց Ադամի մոտից։
Ադամ զգաց, որ իր սիրտը կապված է Լիլիթի լուսաշող կրունկներին՝ անբաժան ու անմեկին։ Եվ հետևելով Լիլիթին՝ տեսավ նրան կանգնած ոսկեվառ լճակի ափին, ուր նազում են ձյունափետուր կարապները։
Լիլիթ հիացումով դիտում էր գեղանի կարապներին։ Նրանց ճկուն, սլացիկ պարանոցները կախարդել էին իրեն։
Եվ քաղցր ձայնով կանչեց կարապներին. ու երբ Լիլիթ ծունկի եկավ նրանց փայփայելու, հանկարծ ջրերի վրա տեսավ մի հրաշալի, մի հրաբողբոջ պատկեր․ և երբ հասկացավ, որ այդ իր ցոլքն է, սքանչացավ իրենով և հպարտացավ։
Կրծքի վրա թափթփված մազերը հյուսեց և թողեց, որ հյուսերը ծփան ուսերի և թիկունքի վրա։ Եվ հիացած ու նորից հիացած՝ նայում էր իր պատկերին և չէր հագենում։







Լիլիթ
(Վերլուծություն) 
Բովանդակություն
· Դրդապատճառ
· Սյուժեն
· Աստծու կերպարը
· Սատանայի կերպարը
· Ադամի կերպարը
· Լիլիթի և Եվայի կերպարները
· Տղամարդկանց և կանանց բնորոշ երևույթների վերլուծություն
· Ինչն եմ հավանել, իսկ ինչը՝ ոչ
· Եզրակացություն

Դրդապատճառ
Մինչև ստեղծագործության բուն վերլուծությանն անցնելը կարևոր է հասկանալ և գիտակցել, թե ինչն է դրդել հեղինակին գրելու այն: Ո՛չ մի ստեղծագործություն «օդից» չի ստեղծվում, պետք են զգացմունքներ, որոնք հեղինակի գլխում կնկարեն ստեղծագործության ամբողջական պատկերը: Կարծում եմ, որ հեղինակը մի քանի շատ կարևոր հարցեր է շոշափել, որոնք ամբողջությամբ համեմված են իր կյանքի փորձով, իր զգացմունքներով, ու որոնք ապրել է ու զգացել իր մաշկի վրա. Աստված, կին ու տղամարդ և կյանքի անարդարություններ: Հակառակ դեպքում ստեղծագործությունը այդքան հաջողված չէր ստացվի:
Սյուժեն
Հեղինակը պատմում է Աստծո մասին, ով հողից ստեղծում է Ադամին: Բայց նկատելով, որ Ադամը իրեն միայնակ է զգում, որոշում է նրան ընկեր պարգևել և ստեղծում է Լիլիթին կրակից: Սակայն Լիլիթը Ադամին արհամարհում է, միշտ պատճառներ է փնտևում, որպեսզի փախչի, և վերջապես գայթակվում է Սատանայով և նրա հետ հեռանում: Այս ամենից հետո Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային, որպեսզի իր բնույթով հնազանդ լինի նրան: Եվան հավատարիմ էր և սիրում էր Ադամին: Ու չնայած Ադամը նույնպես սիրում էր Եվային, բայց Լիլիթի բոցավառ կերպարը այդպես էլ չի հեռանում նրա սրտից:
Աստծո կերպարը
Հեղինակը շատ դիպուկ նկարագրում է Աստծուն:
«…իր արարչական մի սոսկ խոսքով ստեղծելուց հետո` առավ անասունների ոտքիտակ ընկած հողից մի կտոր և նրանից ստեղծեց մարդուն:»
«Սոսկ խոսքով»: Ի՞նչ է ուզում սրանով ասել հեղինակը: Այն, որ Աստված ամենակարողն էր, և ինչ-որ բան փոխելու համար նրան ընդամենը մի խոսք էր հարկավոր, և եթե իրականում այդպես է, ապա ինչո՞ւ շատ բաներ ուղղակի վրիպել էին նրա աչքից:
«Անասունների ոտքի տակ ընկած հողից»: Ինչո՞ւ է Իսահակյանը հողը բնորոշելու այս նվաստացուցիչ տարբերակը ընտրել: Պատասխանը պարզ է դառնում հաջորդ պարբերությունում, որտեղ նա նշում է, թե կոնկրետ ինչի համար ստեղծեց մարդուն: Ինչպես ասում է հեղինակը. «Ստեղծեց նրան, որ սա սքանչանա իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը»: Ահա, փաստորեն, թե ինչի համար Աստված ստեղծեց մարդուն: Կարծում եմ, որ շատ դիպուկ նկարագրություն է:
Հաջորդ դրվագում, երբ Աստված խրատում է Լիլիթին, ասում է. «Եթե չհնազանդես, գիտցիր, որ խիստ կպատժեմ…Գնա հիմա Ադամի մոտ, այդպես եմ կամենում ես…», «Գիտցիր, որ խիստ կպատժեմ»:
Կարո՞ղ եք արդյոք բացատրել, թե ինչու նա չպատժեց Լիլիթին, երբ վերջինս չհնազանդվեց և փախավ սատանայի հետ: Կարծում եմ՝ Իսահակյանի աչքից այս մանրուքը չէր կարող վրիպել, և նա միտումնավոր է, որ չի պատժել Լիլիթին՝ ևս մեկ անգամ մատնանշելով կյանքի անարդարություններն ու հակասելով այն մտքին, որ ոչ մի բան անպատիժ չի մնում:
«Այդպես եմ կամենում ես»: Կրկին հեղինակը ցույց է տալիս, թե որքան եսասեր է Աստված, թե որքան վեր է ինքն իրեն դասում:
«Անհույս էր Ադամի հոգին և, նզովելով աստված ու անմահություն ` մահ էր տենչում»։
Ահա այստեղ է, որ Աստված նրան օգնության է գալիս: Չէ՞ որ արդեն Ադամը իր նպատակին չէր ծառայում և նզովում էր իրեն: Այդ իսկ պատճառով նա որոշեց ստեղծել Եվային, որպեսզի նորից սկսի գովաբանել իրեն:
«…և ինքն իր մեջ սուզված խորհեց, որ անկարելի էր վերև սլացող հուրը ընկերացնել երկրին կառչող հողին»: Շատ հետաքրքիր է, որ հեղինակը կրկին մատնանշում է Աստծո եսասիրությունը: Չէ՞ որ կարող էր գրել, որ Աստված հասկացավ իր գործած սխալը, բայց ո՛չ, նա ընդամենը «սուզված խորհեց»:
Նաև կարելի է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Իսահակյանը «աստված» բառը փոքրատառով է գրում, չնայած նրան, որ հավատացյալ մարդիկ դեռ հին ժամանակներից այն մեծատառով են գրել :
Սատանայի կերպարը
Հեղինակը սատանային նկարագրել է այնպես ինչպես բոլորը` չար, եսասեր, գեղեցիկ ու գրավիչ :
Ադամի կերպարը
Ադամը պարզ, նվիրվող, անկեղծ, բարի, կարճ ասած իդեալական մարդու կերպար է: Չնայած ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ադամը չափից դուրս շատ է Լիլիթի հետևից վազվզում, բայց դա ամենևին նրա մարդկային գծերի բնորոշումների վրա չի ազդում, քանզի հենց այդ վազվզոցի մեջ է թաքնված ներկայիս աշխարհին պակասող մարդկանց տեսակը, ովքեր պարզ են և հետին միտք չունեն: Հեղինակը ընթերցողին նաև ցուցադրում է Ադամի համբերությունը և հանդուրժողականությունը. չէ՞ որ ամբողջ պատմվածքի ընթացքում նա միայն մեկ անգամ դիմեց Աստծո օգնությանը: Իսահակյանը նաև նշում է տղամարդկանց մի քանի կարևորագույն հատկանիշներ, որոնց կանդրադառնամ ավելի ուշ, բայց կարևոր է նկատել, որ հեղինակին տղամարդկանց բնութագրելու համար մեկ կերպարն էլ հերիքեց, որը չենք կարող ասել կանանց համար:
Լիլիթի և Եվայի կերպարները
Պատահական չէ, որ այս երկու կերպարներին միասին եմ ուզում քննարկել: Կարծում եք, որ Լիլիթը և Եվան հակառակ բևեռնե՞ր են, ո՛չ: Հեղինակը մեզ փորձել է փոխանցել իդեալական տղամարդուն և կնոջը, բայց ինչպես նախորդ ենթակետում նշեցի, մեկ կերպարը քիչ էր իդեալական կնոջը ներկայացնելու համար: Այո՛, Լիլիթը և Եվան ամբողջություն են` իդեալական ամբողջություն: Լիլիթը թիթիզ է, վազվզում է ամեն մի գեղեցկության հետևից, գնահատում է միայն նյութականը, չէ՞ որ կրակը միայն նյութականն է այրում: Լիլիթին մերթընդմերթ դուր էր գալիս Ադամի հետ խաղալ, որովհետև նա չէր գնահատում ոչ մի զգացմունք. ինքն էր աշխարհի կենտրոնը, և աշխարհը նրա շուրջ էր պտտվում:
Եվան հնազանդ էր, բացի նյութականից Եվան գնահատում էր սերը և իր սիրելիի մասին հոգ էր տանում: Իր սիրելին էր աշխարհի կենտրոնը, և աշխարհը նրա շուրջ էր պտտվում:
Եկեք չմոռանանք, որ Լիլիթը սատանայի մոտ Եվա է դառնում, կախվում է նրա վզից և իրեն երջանիկ զգում: Կարծում եմ, որ բոլոր կանայք կազմված են փոքրիկ Լիլիթներից և Եվաներից: Ու որքան այդ համադրությունը հավասարակշռված է, այնքան նրանք նմանվում են կնոջ իդեալին, որը այս պատմվածքում ներկայացրել է Իսահակյանը:
Տղամարդկանց և կանանց բնորոշ երևույթների վերլուծություն
Հիմա Ձեզ կներկայացնեմ մի քանի դրվագներ, որտեղ Իսահակյանը շոշափել է տղամարդկանց և կանանց բնորոշ հետաքրքիր թերություններ ու առավելություններ:
«Գնաց լճափ, թափառեց պուրակներում, պրպտելով ամեն թուփ ու մացառ: Կրկին դարձավ աղբյուրի մոտ: Լիլիթ չկա՛ր ու չկար:
Ի՞նչ է պատահել նրան, Լիլիթին, — մտածում էր Ադամ, — երևի անծանոթ շավիղներ բռնելով` մխրճվել է հեռավոր պուրակների մեջ և մոլորվել:
Պիտի որոնել, որոնել նրան»։
Հեղինակը այստեղ ցույց է տալիս Ադամի միամտությունն ու բարիությունը: Չէ՞ որ Ադամի մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ Լիլիթը ուղղակի մոռացել էր իրեն: Ու պատկերացնու՞մ եք, որ եթե բոլոր մարդիկ այդպես լինեին, որքան անթերի և հիասքանչ կլիներ այս կյանքը: Եթե Լիլիթին էլ նույն բարիությունն ու միամտությունը ունենար, ուրեմն ինքն էլ Ադամին չէր խաբի և նշանակված ժամին կգար:
« -Սակայն ես սպասեցի քեզ թե՛ այստեղ, թե՛ լճափում, իսկ դու չկայիր ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ, — կտրուկ ձայնով պատասխանեց Լիլիթ:
Ադամ մի պահ լռեց: Ադամ մտածում էր` մի՞թե չնկատեց Լիլիթին, անկարելի է, բայց…»։
Իսահակյանը ևս մեկ անգամ ցուցադրում է Ադամի պարզությունը, հանդուրժողականությունը: Ուշադրություն դարձրեք, թե Ադամը ի՞նչ է մտածում. «Մի՞թե չնկատեց Լիլիթին»: Նա նորից ուրիշ մեղավորներ չի փնտրում, ամբողջ ստեղծագործության ընթացքում նա նույնիսկ Աստծուն չմեղադրեց, որ Լիլիթին այդպես մեծամիտ և թեթևաբարո է ստեղծել:
«Լիլիթ նայեց Ադամի խղճալի դեմքին և լիահնչուն քրքիջ արձակեց: Սակայն մի պահ: Ապա հայացքը նրա քաղցրացավ, աստծո անունը զգաստացրեց նրան:
— Բայց, Ադամ, ինչու՞ ես լալիս. Ինչու՞ ես այդպես խոսում: Չէ՞ որ միշտ բարի եմ եղել քեզ հետ»։
Այստեղ հակառակը, Իսահակյանը ցույց է տալիս Լիլիթի վախկոտությունը և նույնիսկ երկերեսանիությունը: Չէ՞ որ Լիլիթը Աստծո անունը լսելուն պես սկսում է ձևականորեն Ադամի մասին հոգ տանել և զարմանալ, թե ի՞նչու է Ադամը լալիս: Վախկո՛տ, վախկո՛տ Լիլիթ:
« -Անգին Լիլիթ, այդ ճանապարհը լավը չէ այնքան… Ես գիտեմ բոլոր շավիղները, — և ցույց տվածս է ամենագեղեցիկը… Ներիր, որ ասեմ, թե դու չգիտես:
-Ո՛չ,- զայրացած ասաց Լիլիթ, — և վերջապես ես այս եմ ուզում. եթե չես գալիս, ես մենակ կերթամ:
Եվ ոտք դրեց իր կամեցած ուղին…
Ադամ հլու հետևեց նրան»։
Իսահակյանը ապացուցում է, որ երկու երնեկ մի տեղում չի լինում: Գեղեցկությունը և իմաստությունը հակադարձ համեմատական մեծություններ են: Սա նաև տղամարդկանց մասին է: Չէ՞ որ Ադամն էլ էր իմաստուն, բայց ոչ այդքան գեղեցիկ: Այո՛, այո՛, իմաստուն էր: Միայն իմաստուն մարդը կարող է իրենից ավելի թույլի հետ չվիճել, համակերպվել, ինչ-որ բան չապացուցել, կոպիտ ասած գլուխ չդնել:
Նմանատիպ դրվագները շատ-շատ են, որոնցից յուրաքանչյուրը յուրովի արտահայտում է հեղինակի ապրած հիասթափությունները:
Ինչն եմ հավանելիսկ ինչը՝ ոչ
Հավանել եմ Իսահակյանի գրելաոճը, ավելի կոնկրետ այն, որ մեծ և բարդ խնդիրները մասնատել է և փոքր-փոքր չափաբաժիններով, շատ մեղմ, բայց հասկանալի մատուցել ընթերցողին:
Իմ համեստ կարծիքով հեղինակը շատ է տանջել Ադամին: Պատմվածքը պետք է մի փոքր կարճ լիներ: Կարելի էր մի քանի դրվագներ, որոնք նույն միտքն էին արտահայտում, պարզապես չներկայացնել: Կարծում եմ՝ դրանից ստեղծագործության որակը չէր ընկնի:
Հարկ է նկատել նաև, որ Ադամի և Լիլիթի զրույցները փոքր-ինչ ձևական բնույթ էին կրում. իրական կյանքում մարդիկ այդպես չէին խոսի: Համաձայն եմ, որ ասյտեղ իրական կյանք չէր, բայց իրական մարդիկ էին, այնպես չէ՞: Նրանց խոսակցությունը շատ հարթված է, անհրաժեշտ էր տեղ-տեղ թույլ տալ, որ նրանք թերանային: Կոպիտ ասած՝ մի քիչ ագրեսիվությունն էր պակասում, մի քիչ ջղային տեսարաններ էին պետք:
Եզրակացություն
Եզրակացությունը մեկն է. Իսահակյանը ուրիշ բառերով, ուրիշ պատկերներով, ուրիշ կերպաներով ներկայացրել է իր ապրած կյանքը:

Thursday, April 2, 2015

Հայոց Պատմություն

Ա. Լեզու և կրոն
1.Լեզուն որպես էթնիկության գործոն
2.Քրիստոնեական արժեհամակարգը և ազգային ինքությունը
3.Հայերենի տեղը և դերը համաշխարհային լեզվական համակարգում
Բ. Հայկական պետականությունը Կիլիկիայում
1.Հայերը Կիլիկիայում
2.Իշխանությունից մինչև թագավորություն
3.Կիլիկյան Հայաստանի կործանումը

1, Լեզուն ունի կարևոր նշանակություն յուրաքնաչյուր ազգի համար, ըստ իս լեզուն ազգի մշակույթի և պատմության մի մասն է: Ինչպես նաև լեզուն թույլ է տալիս ամեն ազգին տարբերվել, առանձնանալ մյուս ազգերից:

2, Իմ կարծիքով կրոնը լինի դա քրիստոնեություն, մահմեդականություն, սինտոիզմ, կոնֆուցիականություն թե ուրիշ բան օգնում է ազգերին ստեղծել իր մշակույթը և ազդում է ազգային գիտակցության վրա: օրինակ` իմ կարծիքով իսլամը համախմբում է ժողովրդին մի գաղափարի շուրջ, հենց այդ պատճառով էլ արաբները կարողացան մեծ նվաճումնր անել: Հիմա քրիստոնեությունը չունի մեծ աժեք մարդիկ միայն անունով են քրիստոնյա, բայց և այնպես կրոնը- հայ եկեղեցին կարողացել է պահպանել հայ ազգի ինքնությունը երբ մենք օտարի լծի տակ էինք:

3,Իմ կարծքով լեզուն կապում է հայերին: Ամեն հայ պետք է իմանա իր լեզուն, որ պահպանի իր էթնիկությունը: Իսկ համաշխարային լեզվական համակարգում այն դեր չունի, բայց կարող է և ունենալ քանի որ հին լեզուներից մեկն է և ունի հետաքրքիր բարբառներ, պատմությու : Ըստ իս եթե հայոց լեզուն սվորեիրն և հասկանան օտարերկրացիները, ապա մեր լեզվի դերը կմեծանար:

Բ. 1. Կիլիկիայում իշխանության հիմքը դրել են Ռուբինյանները 1080թ.-ին: Հայերը այնտեղ գաղթե էին սելջուկ թուրքերի արշավանքների պատճառով: Հայերը այնտեղ ստեղծել էին բանակ և մշակույթ: Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Բանակն ունեցել է նաև ռազմական նավատորմ: Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Իմ կարծիքով Կիլիկիան հայերի պատմության և մշաույթի մեջ ունի կարոր դեր:

2. 1079 թվականին բյուզանդացիների պատճառով Անիի աքսորյալ հայոց թագավոր Գագիկ Բ-ի սպանությունից հետո նրա թիկնազորի հրամանատարը՝ իշխան Ռուբենը, ամրացավ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերում, համառ մարտերով 1080 թվականին թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց որպես Ռուբեն Ա (1080-1095)։Նրան հաջորդեց որդին՝ Կոստանդին Ա-ն (1095-1100)։ 1100 թվականին իշխանությունը ժառանգում է Կոստանդինի որդի Թորոս Ա-ն (1100-1129)։ Թորոս Ա-ին հաջորդեց կրտսեր եղրայրը՝ Լևոն Ա-ն (1129-1137)։

3. Կիլիկաիան ստեղծվելուց ի վեր անընդհատ եղել է պատերազմների մեջ նրա բանակը հանսնում էր մինչև 60 հազարի Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։

Wednesday, April 1, 2015

Խոսքի մշակույթ_Տնային

                                                                        Է,Ե
դողերոցք,էջանշան,պատնեշ,գոմեշ,վայրէջք,Էջմիածին,վերելք,առերևույթ,ելևեջ,երակ,
առէջ,բազկերակ,էական,ելակ,ամենաէական,ամենաերկար,էլեկտրաէներգիա, լարան,ստորերկրյա,վերէլակ,հնէաբան,առէրևս,աներևակայելի,մանրէաբան,էակ,
Սևանհէկ,Վարդգես,բազմերանգ,մանր,ծովեզր,լայնէկրան,պնդերես,որևիցէ,Երևանջեկ,
հրէշ,տիեզերք,մեջք,եգիպտացորեն,ինչևէ,ողբերգակ,ինչևիցէ,ամենաէժան,խուռներամ,
երբևէ,եկեղեցի,եղերերգ,վերերկրյա,որևէ,գրեթե,միջօրե,անե,աներկբա,երբևիցէ,կիսաեփ,
չէի,չէիր,չէինք,չէր,էլեկտրաեռացկել,երփներանգ,նրբերանգ,գետեզր,նրբերշիկ,աներևույթ,
ցայգերգ,աներկյուղ,նորեկ,առօրէական,այժմէական,պաշտոնէական,անէական,լայնեզր,
հովեկ:
                                                                       Օ,Ո
առօրյա,թռչնօրս,ողորկ,անօրգանական,բարօրություն,բարորակ,անդօրրություն,
անօրինակ,անորսալի,անօգուտ,որբանոց,տափողակ,փող,հայորդի,ովքեր,օդանավ,
սալորողի,անօգտակար,օրրան,միօրինակ,ամենաորակյալ,շտապօգնություն,ջրորհենք,
այդօրինակ,հօգուտ,հոգուդ,օվկիանոս,անօգնական,հոգս,բնօրրան,օրորաց,փղոսկր,
կրկնօրինակ,խաղաղօվկիանոսյան,մեղմորոր,մեղմորեն,տրտմորոր,ոսկեզոծ,հոծ,
հհողմակոծ,արևազոծ,հանրօգուտ,յուրօրինակ,ցածրորակ,անորակ,արագոտն,
առօրեկան,միջորե,միջորեկան,բարձրորակ,ոթյակ,կիրակնօրյա,վաղորդյան,օրմիզդուղտ,
օրըստօրե,նախորոք,չօգնել,չոգևորել,բնօրինակ,գիշերոթիկ,նորաոճ,շաբաթորյակ,չօգտվել,
ողոքել,երկարորյա,չարորակ: