Thursday, April 2, 2015

Հայոց Պատմություն

Ա. Լեզու և կրոն
1.Լեզուն որպես էթնիկության գործոն
2.Քրիստոնեական արժեհամակարգը և ազգային ինքությունը
3.Հայերենի տեղը և դերը համաշխարհային լեզվական համակարգում
Բ. Հայկական պետականությունը Կիլիկիայում
1.Հայերը Կիլիկիայում
2.Իշխանությունից մինչև թագավորություն
3.Կիլիկյան Հայաստանի կործանումը

1, Լեզուն ունի կարևոր նշանակություն յուրաքնաչյուր ազգի համար, ըստ իս լեզուն ազգի մշակույթի և պատմության մի մասն է: Ինչպես նաև լեզուն թույլ է տալիս ամեն ազգին տարբերվել, առանձնանալ մյուս ազգերից:

2, Իմ կարծիքով կրոնը լինի դա քրիստոնեություն, մահմեդականություն, սինտոիզմ, կոնֆուցիականություն թե ուրիշ բան օգնում է ազգերին ստեղծել իր մշակույթը և ազդում է ազգային գիտակցության վրա: օրինակ` իմ կարծիքով իսլամը համախմբում է ժողովրդին մի գաղափարի շուրջ, հենց այդ պատճառով էլ արաբները կարողացան մեծ նվաճումնր անել: Հիմա քրիստոնեությունը չունի մեծ աժեք մարդիկ միայն անունով են քրիստոնյա, բայց և այնպես կրոնը- հայ եկեղեցին կարողացել է պահպանել հայ ազգի ինքնությունը երբ մենք օտարի լծի տակ էինք:

3,Իմ կարծքով լեզուն կապում է հայերին: Ամեն հայ պետք է իմանա իր լեզուն, որ պահպանի իր էթնիկությունը: Իսկ համաշխարային լեզվական համակարգում այն դեր չունի, բայց կարող է և ունենալ քանի որ հին լեզուներից մեկն է և ունի հետաքրքիր բարբառներ, պատմությու : Ըստ իս եթե հայոց լեզուն սվորեիրն և հասկանան օտարերկրացիները, ապա մեր լեզվի դերը կմեծանար:

Բ. 1. Կիլիկիայում իշխանության հիմքը դրել են Ռուբինյանները 1080թ.-ին: Հայերը այնտեղ գաղթե էին սելջուկ թուրքերի արշավանքների պատճառով: Հայերը այնտեղ ստեղծել էին բանակ և մշակույթ: Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Բանակն ունեցել է նաև ռազմական նավատորմ: Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Իմ կարծիքով Կիլիկիան հայերի պատմության և մշաույթի մեջ ունի կարոր դեր:

2. 1079 թվականին բյուզանդացիների պատճառով Անիի աքսորյալ հայոց թագավոր Գագիկ Բ-ի սպանությունից հետո նրա թիկնազորի հրամանատարը՝ իշխան Ռուբենը, ամրացավ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերում, համառ մարտերով 1080 թվականին թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց որպես Ռուբեն Ա (1080-1095)։Նրան հաջորդեց որդին՝ Կոստանդին Ա-ն (1095-1100)։ 1100 թվականին իշխանությունը ժառանգում է Կոստանդինի որդի Թորոս Ա-ն (1100-1129)։ Թորոս Ա-ին հաջորդեց կրտսեր եղրայրը՝ Լևոն Ա-ն (1129-1137)։

3. Կիլիկաիան ստեղծվելուց ի վեր անընդհատ եղել է պատերազմների մեջ նրա բանակը հանսնում էր մինչև 60 հազարի Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։

No comments:

Post a Comment