Tuesday, April 12, 2016

Գրականություն

Հարճը

Պոեմի նյութը վերցված է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»: Պատմույան երկրորդ գրքի ԿԳ գլխում պատմիչը գրում է «մի ոմն Տրդատի» մասին,որ Բագրատունի տոհմից էր,մի սրտոտ ու ուժեղ մարդ»,բայց «կարճհասակով և դծուծ կերպարանքով»: Արշակունի Տիգրան թագավորը նրան կնության էր տվել իր Երանյակ դստերը,որ չսիրելով ամուսնուն,շարունակ դժգոհում էր, «որ իր նման չքնաղ ու ազնվազարմ կինն ստիպված է մի տգեղ ուհասարակ ծագումով մարդու հետ ապրելու»:Տրդատը զայրանալով՝ «կտրում է նրա շեկ մազերը,փետում է խոպոպիկները և հրամայում է քաշեքաշ նրան սենյակից դուրս գցել»: Իսկ ինքը թագավորի հետապնդումից խուսափելով, հեռանում է դեպի Մարաստան՝ ճանապարհին հյուրընկալվելով Սյունյաց աշխարհում: Այստեղ էլ մնում է,երբ լսւոմ է թագավորկ մահվան լուրը:
 Մի օր Սյունյաց Բակուր նահապետը նրան ընթրիքի է հրավիրում:Պատմահայրը շարունակում է. «Երբ գինով ուրախություն էին անում,Տրդատը տեսավ մի կին,որ շատ գեղեցիկ էր և նվագում էր ձեռքերով,անունը՝ Նազենիկ:Տրդատ նրան ցանկացավ և ասաց Բակուրին. «Այս վարձակն ինձ տուր»: Նա պատասխանում է. «Չեմ տա,որովհետև իմ հարճն է»… Իսկ Տրդատը այդ կնոջն իր մոտ քաշելով սեղանակիցներ առաջ գգվում,համբուրում է նրան սիրահարված անզուսպ երիտասարդի նման: Բակուրը խանդոտելով վեր կացավ,որ կնոջը նրա ձեռքից խլի: Բայց Տրդատը ոտքի ելնելով ծաղկամանն իբրև զենք գործածեց,սեղանակիցներին էլ սեղանից վանեց: Կարծես մի նոր Ոդիսևս էր առաջ եկել, որ կոտորում էր Պենելոպեի սիրահարներին… Այսպես իր կացարանը հասնելով՝ իսկույն ձի հեծավ և հարճի հետ Սպեր գնաց»:
 Ինչպես տեսնում ենք, Խորենացին գովեստով է խոսում խոսում Տրդատի ուժի և քաջության մասին, բայց չի խրախուսում հյուրին անվայել նրա արարքը՝ վերագրելով այն հասարակ ցանկասիրության: «Բայց իսկապես ավելորդ էր պատմել այդ ցանկասեր մարդու քաջագործությունը»,– ավարտում է իր խոսքը պատմահայրը:

Wednesday, April 6, 2016

Խոսքի մշակույթ (անհատական աշխատանք)

Անձնանուների բառարանից գտեք ձեր,ձեր ծնողների,մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները (10-15 անուն)

ԻՆԳԱ- Աստծո դուստր
ԳԱԳԻԿ-բարձրունք, գագաթ
ԴԻԱՆԱ-խորհրդավոր
ԱՐՍԵՆ-տղամարդ, տղամարդկային
ԱՐՄԱՆ-հայ տղամարդ
ԴԱՎԻԹ- սիրելի
ԳԱՅԱՆԵ-երկիր
ԳՈՀԱՐ-թանկարժեք մարգարիտ
ՍՈՒՐԵՆ-ուժեղ
ԹԱԹՈՒԼ- մեծ ձեռքերով
ԼԻԼԻԱ-ծաղկող
ԼԻԿԱ- քաղց
ԹԱՄԱՐԱ-արքայադուստր, լուսին
ԷՄԻԼ-անհամբեր, կրքոտ
ԿԱՐԱՊԵՏ-առաջնորդ

Բացատրական  բառարանից  (իրենց բացատրություններով)  առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:

ոգել-արտասանել
նիրհել-քնել
ֆետիշ-պաշտամունք
համբակ-տգետ
ինչք-ունեցվածք
իրավ-ճշմարիտ
լազուր-երկնագույն
թևածել-թռչել
ցցուն-ցայտուն
ուստր-արու զավակ

Tuesday, April 5, 2016

Հայոց Լեզու

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.


Պատասխան՝ 3

2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ.


Պատասխան՝ 4
3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և.

Պատասխան՝ 2
4..Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում իա.

Պատասխան՝ 1

Գրականություն


Մուշեղ Իշխան


Մուշեղ Իշխանը ծնվել է ԹուրքիայիԱնկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ 1915-ին Ճանտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը, սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը:  1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը, 1938 - 1940 թթ. հետևել Բրյուսելիհամալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941 - 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը»Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։



Սարսափելին

Սարսափելին մահը չէ,
Դեռ մահից ալ գեշը կա,
Երբ մարդ ողջ է, կը շնչե,
Բայց կյանքին մեջ՝ բացակա։

Արևածագ թե գիշեր՝
Չունիս ոչ մեկ սպասում.
Եվ սրտիդ մեջ ալեհեր՝
Ո՛չ մեկ ծնունդ ու թաղում։

Արդեն թաղած ես շատոնց
Ամեն հավատք, ամեն սեր
Եվ նույնն է տուն ու փողոց
Քայլերուդ դեմ անտարբեր։

Դուն ստվերի պես մոլոր
Ւը թափառիս առանձին,
Եվ ճամբաները բոլոր
Քեզ ոչ մեկ տեղ կը տանին։

Ալ չես գիտեր՝ ո՞րն է վատ,
Ո՞րն է իրավ, ո՞րը սուտ,
Օրերու բեռն անիմաստ
Այդպես շալկած ուսերուդ…

Սարսափելին մահը չէ,
Դեռ մահից ալ գեշը կա,
Երբ մարդ ողջ է, կը շնչե,
Բայց կյանքին մեջ՝ բացակա։

 
Վելուծություն

Այս բանաստեղծությունից ես հասկացա,որ մարդը պետք է ունենա նպատակ:ԻՐ նպատակին հասնելու համար պետք է անել ամեն-ինչ: Ես հասկացա  Այս բանաստեղծությունից ,որ մարդը ապրիանիմաստ դա նշանակում նա չի ցանկանում ապրել:








Զահրատ

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։


1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։
                                                                                                             (Այլ տեղեկություններ չկան)

Բանաստեղծություն

Կամուրջին վրայ
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կʼընէ կʼերթայ
Կիկօ բազրիքին յենած կը նայի

Ամէն շոգենաւ գալուն Կիկօ կʼուրախանայ
Կամուրջին վրայ է Կիկօ
Քիթը վեր վեր կը քաշէ
Մարդիկ կու գան — մարդիկ կʼերթան
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կʼընէ կʼերթա



1. Ահմետ Էֆենտի փողոցը
Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
Մութին համբուրվող զույգեր կան
Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Իր առանձնությունը միտքը կ’իյնայ
2. Այցելություն
Դուռը բացի որ Կիկոն էր — հրամմե ըսի — նստեցանք
Կիկո ըսավ թե շատ կարոտցեր էր զիս
Ես ըսի թե շատ կարոտցեր էի զինք
Հետո խորհեցա թե զինք որքան շուտ մոռցեր էի
Հետո խորհեցա թե զիս որքան շուտ մոռցեր էր ինք
Ըսի որ ավելի հաճախ կ’ուզեմ տեսնել զինք
Ըսավ որ ավելի հաճախ կ’ուզե տեսնել զիս
Որոշեցինք ավելի հաճախ տեսնել զիրար
Գնաց — դռան մեկ կողմն ես — դռան մյուս կողմն ինք
Արդեն իսկ իրար մոռցեր էինք
3. Ոխ
Միտքը դրեր է Կիկո
Պիտի չմեռնի
Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկոյի պիտի մնա
Ու Կիկո աշխարհի վրա միս-մինակ
Բոլոր հայելիները պիտի կոտորե
4. Տարբերություն
Կիկո աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե
Երկինքը կապույտ — ծովերը կապույտ
Սիրած աղջկան աչքերը կապույտ
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե
Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կ’ըսես ծովերը կապույտ էին միշտ
Կ’ըսես երկինք կապույտ էր արդեն
Չի հավատար որ — նոր տեսա կ’ըսե
— Ակնոցը քթին չորս դին կը նայի
Կիկո աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապույտը կապույտ կը տեսնե
5. Կիկո մեռավ
Բացօթյա շատ պառկեցավ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանա
Հանգիստ իր կոշիկներուն

Այս ստեղծագործությունում Կիկոն էգոիստ մարդ էր: Նա ուզում էր ամբողջ աշխարհը վերանար և նա մնար մեն մենակ:Նա սիրում էր մենակություն:Մի գուցե նա սիրում էր միայնակոիթյուն,,բայց ինչին նա ձգտում էր դա` էգոիստություն էր:

Կարդալ «Մայմուն» բանաստեղծությունը:
Մայմուն
Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է
Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են
Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է

Ճիշտն ասած չհասկացա,թե ինչ է ուզում ասել ստեղծագործությունը` իմ կարծիքով շատ բան էր ուզում ասեր,բայց գրված էր հանելուկային ձևով,որ մարդիկ մտածեն:

Զոհաբերում
Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ
Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին
Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ

Առաջադրանք

Ինչպե՞ս ես հասկանում կյանքի համ արտահայտությունը:
Ըստ հեղինակի՝ ի՞նչն էր կյանքի համը: Քո կարծիքով էլ ի՞նչը կարող է կյանքի համ լինել:
Առաջին ոչխարին մորթեցին և նա չփորձեց պայքարել կյանքի համար,նույնը երկրորդը:Երրորդը փորձեց փախչել,որովհետև ուզում էր ապրել,վայել էլ կյանքը` իմ կարծիքով սա է կյանքի համը: