Tuesday, November 1, 2016

Գրականություն


Երևանի ծագումը


Ք.ա. 7-րդ դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբանի ամրոցը, որը ք.ա. 6-րդ դարում կործանել են սկյութները:Հայ մատենագրերը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց:Այստեղից էլ՝ առաջացել է Երևան անվանումը:
Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա (Ք.ա786-764թթ) կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի անունով։   

Գրականություն

 Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ Ալեքսանդրապոլում (Գյումրի): Մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում:
 Գրաճանաչություն սովորել է Հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1893-1895թթ սովորել է Լայպցիգի (Գերմանիա),1897-1902թթ Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարաններում՝ ուսումնասիրելով գրականություն ու փիլիսոփայություն:
 Կյանքի հանգամանքները պարտադրել են երկար տարիներ ապրել՝ Գերմանիայում,Իտալիայում,Շվեցարիայում:1936թ Ա. Իսահակյանը վերադառնում է հայրենիք:Նրա կյանքի վերջին տարիներն անցնում են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ: Ժողովուրդը նրան տվել է Վարպետ պատվանունը:
 Ա. Իսահակյանը վախճանվել է 1957թ հոկտեմբերի 17 և հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում Հայոց Մեծերի Պանթեոնում:


ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:
Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:
Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:
Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...




Այս ստեղծագործության մեջ ես հասկացա,որ տղան իր սիրած աղջկա համար արեց ամեն-ինչ, բայց ոչինչ չստացավ: Տղան ՄԱՅՐԻԿԻՆ սպանեց,որ սիրտը տար աղջկան: 
Գրում եմ ստեղծագործության մի փոքր հատված:

Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...

Սա նշանակում է,որ ՄԱՅՐԸ միշտ կմտածի իր որդու մասին կհասկանա,կների,խորհուրդ կտա մի խոսքվ կանի ամեն-ինչ: