Sunday, February 28, 2016

Էկոլոգիա

Էկոհամակարգի հիմնախնդիրները


1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
2.Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:
3.Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
4.Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):


1.Էկոհամակարգերը ունեն նյութերի շրջապտույտ կատարելու հատկություն, ինչպես նաև ինքնավերականգման: Սրանք թերևս ամենակարևոր հատկություններն են:

2.Նախ կարևոր է նշել, որ էկոհամակարգերը լինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստական էկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդու միջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Ագրոէկոհամակարգ է օրինակ՝ բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն: Սակայն նրա կարևորոագյուն հատկանիշներից մեկն այն է, որ այն չի ինքնավերականգնվում: Մեզ շրջապատող էկոհամակարգի օրինակ է նաև անտառը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդու միջամտությունը՝ այն կվերականգնվի: Բնական էկոհամակարգ է օրինակ՝ գետը: Նրա կենդանի բախադրիչներն են ջրային կենդանիները, բույսերը: Նյութերի շրջապտույտի հետևանքով գետը ինքնավերականգնվում է, եթե իհարկե չլինի մարդու միջամտությունը:

3.Մարդիկ օր-օրի ավելի ու ավելի են փչացնում այն ինչ իրենց տրված է: Նրանք աղտոտում են իրենց շրջակա միջավայրը, որս են կատարում (ըստ այդմ էլ ոչնչացնում շատ կենդանատեսակներ), իրականացնում են անտառահատումներ, իսկ հետո էլ բողոքում են մի շարք հիվանդությունների առաջացումից՝ չհասկանալով, որ բնության մաքրությունն ուղիղ համեմատական է իրենց առողջությանը: Ինչպես նշեցի բնական էկոհամակարգի օրինակ է լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով, բայց երբ կատարվում է մարդու միջամտությունը՝ տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվ շրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակների ոչնչացմանը: Նման վառ օրինակ ՝ Սևանա լիճը: Մարդիկ մի քանի տարի առաջ կատարելով ահռելի քանակություններով որս ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյա ամբողջ պաշարը, իսկ լճի “հիվանդ” վիճակը բերեց նրան, որ այսօր լճում որս կատարելն արգելվում է:

4.Կյանքի ընթացքի համար կարևոր նախապայման է էներգիայի և նյութերի անընդհատ կատարվող շրջապտույտը: Էներգիան հոսքի ընթացքում պակասում է և ի վերջո սպառվում, այդ իսկ պատճառով հարկավոր է կրկին էներգիա ստանալ: Եթե էներգիան չունենա հոսք, ապա էկոհամակարգերը կվերանան:
Ածխածինը զբաղեցնում շատ մեծ զանգված, այն առկա է գրեթե բոլոր նյութերում: Այն լուծվող վիճակում առկա է նաև գետերում, լճերում սայտեղից կարող ենք եզրակացնել, որ առանց ածխածնի հնարավոր չէ, քանի որ ածխածնի բացակայության դեպքում չէին լինի կենդանի օրգանիզմներ, իսկ առանց կենդանի օրգանիզմների չենք ունենա էկոհամակարգեր:

Thursday, February 25, 2016

Русский Язык

Темы для разговора:
•Кто для вас самый влиятельный человек? Почему?
•Куда бы вы отправились, если бы у вас была неделя свободного времени и возможность попасть в любую точку мира?
•Кто является самым интересным человеком из всех, кого вы знаете?
•Что бы вы назвали главным успехом в своей жизни на текущий момент?
•Кто ваш любимый мыслитель/философ?
•Какие понравившиеся вам мероприятия вы посетли в последнее время?
•Какой вид отдыха вы предпочитаете? Активный или пассивный?




Мой самый влиятельный человек
это мой дядя. Патамушто он мой самый любимый человек в мире.


Я не хочу уйди из моего города,патамушто моё место в Армении.
По моему  самым интересным человеком является мой дядя.
Я назвал своим успехом,что Бог всегда самной.
У меня нет любимого философа.
Я не пасетил в последнее время.
Я предпачитовю активный,потомучто так хорошо.

English


Interview with Arman Aivazyan,
          -Tell me your full name please.
-         -My full name is Arman Aivazyan.
-         How old are you?
-         I am 15. I was born in 2000.
-         What is your nationality?
-         I am Armenian.
-         Do you go to school?
-         Yes, I go to High School of “Mkhitar Sebastatsi” . It is a very good school.
-         Which is your favourite subject?
-         I like law very much. I want to become a lawyer. My uncle is a very good lawyer. He is Haik Alumyan.
-         What is your hobby?
-         I go in for Karate and I like to study laws in our constitution.
-         Tell me about your family.
-         My father is Armen Aivazyan and my mother is Sirun Alumyan. My father is a manager, and my mother is a housewife.
-         What don’t you like?

-         I don’t like the business in Armenia. Fair businessmen lose their money. 

Wednesday, February 24, 2016

Գրականություն

Հայոց լեռներում և հայրենիքիս հետ բանաստեղծություններում Թումանյանի հայացքը անհնդատ շարժվում է Հայոց Պատմության ողբերգակամ զարգացումների զուգնթաց երկուսում էլ բանաստեղծի մտքի ու հոգու առջև հառնում են ջարդարար ոհմակների անմարդկային արարքները:Նրանք ոչնչացնում թալանում են մարդկամց ու այն ինչ դարեր շարունակ ստեղծվել է,բայց ժողովուրդը որքան էլ ջարդված ու վիրավոր հույսը սրտում շարունակում է իր ճամփան դեպի լուսավոր ապագա:
Պոեմը իբրև գրական ժանր
Պոեմը ծավալում չափածո ստեղծագործություն է,որի տարբեր մասերըմիավորվում են սյուժեյում բաժամվում են երեք խմբի պառմողական,քնարական,քնարապատմողական
Թումանյանի անուշ քնարապատմողական պոեմ է ,որտեղ գործողության այս կամ այն դեպքի մասին:Անուշ պոեմը ունի նախերգանք որտեղ բանաստեղծը ստեղծում է հեքիաթային պատկերներ:


 

Tuesday, February 23, 2016

Էկոլոգիա



1.Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
2.Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
3.Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
4.Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
5.Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»


1.ՀՀ բնապահպանությունը լավ չի իրականանում,որովհետև բնապահպանները շատ քիչ են բացի դրանից քաղաքցիները բմություն աղտոտում են:
2.Եթե բնապահպանները լավ հետևեն ամեն ինչ լավ կլինի:
Օրինակ՝
Քաղաքացիները չաղտոտեն բնությունը և բնության շնորհիվ օդը մաքուր կլինի:
3.ՀՀ-ը զարգացած է Շինարարությամբ և մետաղներով:ՀՀ-ը արտադրում է մետաղներ:
4.Իմ կարծիքով մետաղների շնորհիվ ՀՀ-ը մի փոքր ինչ բարստանում է:
5.Իմ կարծիքով էկոլոգիապես մաքուր ոչինչ չնա,իսկ եթե գոյություն ունի ապա քիչ են:













Sunday, February 21, 2016

Գրականություն

               Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.։
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:




ՄԻԱՄԻՏՆԵՐԻՆ


Երանի է ձեզ, որ չեք հասկանում,
Թե մարդիկ ինչու ինչեր են անում,
Երանի ձեզ, որ մարդու չեք զրկում
Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում.
Երանի ձեզ, որ ոչինչ չըգիտեք,
Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք։

Ես այս բանաստեղծությունից հասկացա,որ միամիտ մարդիկ ավելին են զգում և նրանք կարծում են,որ իրենց դիմացինը նրանց նման է։ Եթե նրանք ինչ-որ մի մարդուց նեղված են լինում նրանք ներում են,բայց անցյալը երբեք չեն մոռանում։

Monday, February 8, 2016

Գրականություն

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ


Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

Sunday, February 7, 2016

Էկոլոգիա



Պտտահողմն առաջանում է ամպերի հետ բախման հետևանքով:Այդ ժամանակ առաջանում է մեծ ուժ:Նույնիսկ այն ժամանակ,երբ պտտահողմը հանյռնվում է Երկրի վրա,այս ուժը դեռըս ունի և հենց այդ է պատճառը,որ կարող է ամեն ինչ կլանել: Պտտահողմեր տարբեր ձևի ու չափի են: Որոշ պտտահողմեր մեծ են,որոշները՝ ավելի փոքր են,կան հզոր պտտահողմեր,նաև՝ միջիններ,որոնք մարդկանց այնպիսի մեծ վնաս չեն պատճառում ... Պտտահողմի միջին երկարությունը 80 մ. է: Երկրի վրա ամենավտանգավոր պտտահողմ 3 կմ երկարություն ունի:



Պտտահողմը հիմնականում առաջանում է շատ վաղ ամռանը և ամառվա վերջին:Ամառվա վերջին ավելի հաճախ առաջանում են ջրային պտտահողմեր, և դրանք Ա.Մ.Ն.-ում անվանում են «Ջրային տաբատ»:

Thursday, February 4, 2016

Գրականություն

Վահան Տերյան


Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ

Wednesday, February 3, 2016

Գրականություն

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերենու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի,Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ»ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե ընթերցողների, և թե քննադատների կողմից։ 1915 թվականին«Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի»շարքը։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։




Բանաստեղծություն



Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…


Ես այս բանաստեղծությունից,որ քո սիրելի մարդը հեռանում է քեզնի ցավ ես ապրում միշտ։ Ով-որ հեռանում է ու լաց չի լինում դա նշանակում է,որ իր սիրել մարդուն չի ցանկանում ցավ պատճառի։