Tuesday, April 12, 2016

Գրականություն

Հարճը

Պոեմի նյութը վերցված է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»: Պատմույան երկրորդ գրքի ԿԳ գլխում պատմիչը գրում է «մի ոմն Տրդատի» մասին,որ Բագրատունի տոհմից էր,մի սրտոտ ու ուժեղ մարդ»,բայց «կարճհասակով և դծուծ կերպարանքով»: Արշակունի Տիգրան թագավորը նրան կնության էր տվել իր Երանյակ դստերը,որ չսիրելով ամուսնուն,շարունակ դժգոհում էր, «որ իր նման չքնաղ ու ազնվազարմ կինն ստիպված է մի տգեղ ուհասարակ ծագումով մարդու հետ ապրելու»:Տրդատը զայրանալով՝ «կտրում է նրա շեկ մազերը,փետում է խոպոպիկները և հրամայում է քաշեքաշ նրան սենյակից դուրս գցել»: Իսկ ինքը թագավորի հետապնդումից խուսափելով, հեռանում է դեպի Մարաստան՝ ճանապարհին հյուրընկալվելով Սյունյաց աշխարհում: Այստեղ էլ մնում է,երբ լսւոմ է թագավորկ մահվան լուրը:
 Մի օր Սյունյաց Բակուր նահապետը նրան ընթրիքի է հրավիրում:Պատմահայրը շարունակում է. «Երբ գինով ուրախություն էին անում,Տրդատը տեսավ մի կին,որ շատ գեղեցիկ էր և նվագում էր ձեռքերով,անունը՝ Նազենիկ:Տրդատ նրան ցանկացավ և ասաց Բակուրին. «Այս վարձակն ինձ տուր»: Նա պատասխանում է. «Չեմ տա,որովհետև իմ հարճն է»… Իսկ Տրդատը այդ կնոջն իր մոտ քաշելով սեղանակիցներ առաջ գգվում,համբուրում է նրան սիրահարված անզուսպ երիտասարդի նման: Բակուրը խանդոտելով վեր կացավ,որ կնոջը նրա ձեռքից խլի: Բայց Տրդատը ոտքի ելնելով ծաղկամանն իբրև զենք գործածեց,սեղանակիցներին էլ սեղանից վանեց: Կարծես մի նոր Ոդիսևս էր առաջ եկել, որ կոտորում էր Պենելոպեի սիրահարներին… Այսպես իր կացարանը հասնելով՝ իսկույն ձի հեծավ և հարճի հետ Սպեր գնաց»:
 Ինչպես տեսնում ենք, Խորենացին գովեստով է խոսում խոսում Տրդատի ուժի և քաջության մասին, բայց չի խրախուսում հյուրին անվայել նրա արարքը՝ վերագրելով այն հասարակ ցանկասիրության: «Բայց իսկապես ավելորդ էր պատմել այդ ցանկասեր մարդու քաջագործությունը»,– ավարտում է իր խոսքը պատմահայրը:

No comments:

Post a Comment