Tuesday, May 12, 2015

Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն, գիտությունների ամբողջություն, որոնց հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Նրա խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտ․ կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տնտեսագիտությունը, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։

No comments:

Post a Comment