Wednesday, January 14, 2015

Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ իմ բլոգում բաժին բացել,վիդեո եվ ֆոտո տեղադրել, կարողանում եմ նաեվ նյութեր տեղադրել, ես կարողանում եմ  նաեվ  վերլուծություններ անել : Ես նաեվ  տիրապետում եմ word,excel, power point ծրագրին: իմ խոսքի մշակույթի ժամին  ես կատարել  եմ
http://armanayvazyan49.blogspot.com/2014/12/blog-post_92.html
http://armanayvazyan49.blogspot.com/2014/12/blog-post_13.html
http://armanayvazyan49.blogspot.com/2014/11/blog-post_24.html
http://armanayvazyan49.blogspot.com/2014/11/blog-post_51.html

Tuesday, January 13, 2015

Փիլիսոփայություն





Բուդդայականություն կրոնը ծագել է Ք.ա. 5-րդ դարում Հնդկաստանում, երբ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները և Գնագեսի հովտում հովտում ստեղծվում էին ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթհա Գաուտաման ։ «Բուդդա» բառը նշանակում է «պայծառացած»։ Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է Ք.ա. 570 թվականին, այժմյան Նեպալի տեսքում տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնված մի արձանագրությունը հաստատեց նրա իրական լինելը։
Բուդդայականությունը համարվում է համաշխարհային կրոններից մեկը։
Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժողքի և դրախտի գոյությունը։ Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։

Monday, January 12, 2015

Բառարան

ՀԱՅԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ԲԱՌԱՐԱՆ

 
 
 
 
 
 
4 Ձայն

Ինչպես օգտվել բառարանից
  1. Անհրաժեշտ է գրել բառը «Գրել փնտրվող բառը դաշտում և սեղմել «Փնտրել» կոճակը, կամ օգտվել այբուբենից:
  2. Ուշադրություն. «Բացատրություն», «Հոմանիշներ», «Հականիշներ» կամ ռուսերեն թարգմանությունը և անգլերեն թարգմանությունը, ցույց կտրվեն նույն էջում
  3. Ինչ բառարաններ են ընդգրկված
    Ներառված են հետևյալ բառարանները  
  1. Բացատրական բառարան
  2. Հոմանիշների բառարան
  3. Հականիշների բառարան
  4. Հայ-ռուսերեն բառարան    
  5. Հայերեն-անգլերեն բառարան

Saturday, January 10, 2015

Էկոլոգիա

  1. Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
  2. Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը: 
  3. Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ: 
  4. Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

1) Այժմ համաշխարհային էկոլոգիական խնդիրներից մեկը դա օդի աղտոտումն է:  Եթե նկատենք թե ինչքան են շատացել գործարանները, ավտոմեքենաները և այլ տեխնիկաները, ապա կտեսնենք թե ինչպիսի օդ ենք շնչում մենք : Այս բոլոր թվարկածները աշխատում են ինչ որ վառելանյութով` դա կլինի բենզին, ածուխ և այլն: Այս բոլորը աղտոտում են օդը և մենք շնչում ենք աղտոտված օդ:

2. Մեր միջավայրի  օդը աղտոտող գլխավոր պատճառը դրանք փոխադրամիջոցներն են: Փոխադրամիջոցները վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը, իսկ այրման թունավոր նյութերը արտանետվում են մթնոլորտ և աղտոտում են օդը, որը մարդիկ շնչում են:  Երկրորդ պատճառը դա Արդյունաբերություններն են, օրինակ ` ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Այս ամենի մասին պետք է մտածի յուրաքանչյուր երկրի կառավարությունը, բայց իմ կարծիքով դա տեղի չի ունենա:

3. Մթնոլորի աղտոտումը մեծ վտանգ է ներկայացնում մարդու առողջության վրա: Այրման հետևանքով արտանետված կապարը առաջեցնում է մաշկային, ստամոքսային հիվանդություններ, ազդում է օրգանիզմի աճին: Մթնոլորտի աղտոտումը նպաստում է քաղցքեղի առաջացմնաը: Եթե մարդիկ շնչեն դեռ մթնոլորտ չհասած գազը ապա մարդիկ կարող են նաև մահանալ:


4. Մթնոլորտը աղտոտումից պահպանելը շատ դժվարին գործնթաց է: Ինձ թվում է, որ այս հարցին պետք է կառավարությունը խառնվի, սակայն հիմա շատ մարդիկ ավելի շատ իրենց ներկայի, այլ ոչ թե ապագայի մասին են մտածում: Իմ կարծիքով փոխադրամիջոցները ավելի շատ են աղտոտում օդը, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է սկսեն պատրաստել լիովին հոսանքով աշխատող մեքենաներ: Ճիշտ է հիմա կան այդպիսիք, սակայն շատ քիչ են, պետք է շատացնել:
Մթնոլորտը կատարում է պաշտպանական դեր: Պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, երկրի վրա ընկնող քարերից, որոնք մինչև երկրին հասնելը փոշիանում են: