Thursday, November 20, 2014

Էկոլոգիա

Բնական գազը օգտակար անհամ,անհոտ և անգույն միացություն է օգտակար հանածո,որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում:Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայնգազային վիճակում պարունակվում է ապարաների ապարաների ծերտերում:
Նավթը բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածինից , ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի , կիսակարծր ասֆալտի:
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: 
էլեկտրական էներգիաի հաղորդումը  կատարվում է էլեկտրաեներգիան արտադրվում է էլեկտրակայաններում, որոնք սովորաբար կառուցվում են վառելիքի կամջրային պաշարների աղբյուրներին մոտ վայրերում: Էլեկտրաէներգիան էլեկտրակայաններից սպառողին հաղորդելիս հաղորդալարերը տաքանում են, հաղորդվող էներգիայի մի մասը «կորչում» է: Եթե հաղորդալարերը շատ երկար են,դիմադրությունը դառնում է շատ մեծ,կորուստները մեծանում են, էլեկտրաէներգիայի հաղորդումը դառնում է տնտեսապես ոչ շահավետ: 


No comments:

Post a Comment