Monday, December 14, 2015

Գրականություն


Վեպը հայոց պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունեցող` 5-րդ դարի ազգային պատմության, փիլիսոփայության, քաղաքական ու կրոնադավանաբանական դիրքորոշման ընդհանրացումն է։ Հեղինակն այս վեպը գրելու գաղափարի շուրջ երկար է մտածել։ Նա սկզբնական շրջանում ցանկանում էր գրել 5-րդ դարի մասին՝ «Մեսրոպ Մաշտոց», «Վարդանանք», «Վահանանց պատերազմ», սակայն երբ բռնկվեց Հայրենական մեծ պատերազմը Դերենիկ Դեմիրճյանը փոխեց իր մտադրությունը և սկզբում գրեց «Վարդանանք»։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում տիրող իրավիճակը կարծես-թե նույնն էր ինչ-որ 451 թվականին։

No comments:

Post a Comment