Մխիթար Սեբաստացու Կրթհամալիրի Ավագ Դպրոց Վարժարանի Մանկավարժական կոլեկտիվին ի դեմս ՄԱՐԹԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ հայտնում եմ Իմ խորհին Շնորհակալությունը ճամբարային քառորյաս լիակատար ու տպավորիչ անցկացնելու համար: Մանկավարժական կոլեկտիվի հետ միասին ճամբարականներիս ցանկը կազմված էր լավագույն Սեբաստացիներից: Ունեցանք լիակատար հանգիստ, հիշարժան բազում պահեր, ձեռք բերեցի նոր ընկերներ և բոլորին ճանաչեցի իրենց մարդկային արժեքներով: Այսպիսով՝ մեկ անգամ ևս համոզվեցի,որ Մեր Մանկավարժները հոգատար Ծնողներ են,թե՛ դպրոցում,թե՛ դպրոցից դուրս բոլորս գտնվում ենք ուշադրության կենտրոնում պետք է գնահատել կարողանանք Մեր Ուսուցիչներին .
Ճերմակե՜լ է ուսուցչուհիս ու ծերացե՜լ է այնպես,
Տխրությամբ է լցվում հոգիս, երբ նայում եմ նրան ես :
Համբուրում եմ Ձեզ հիմա և գլուխ եմ խոնարհում.
Դուք՝ Ինձ համար-Ինձ համար երկրորդ ծնող աշխարհու՜մ…
Ներողություն եմ խնդրում այն Մանկավարժներին ում անունները չհիշատակեցի :
Հարգանքներով՝ Արման Այվազյան
No comments:
Post a Comment