Tuesday, November 1, 2016

Գրականություն


Երևանի ծագումը


Ք.ա. 7-րդ դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբանի ամրոցը, որը ք.ա. 6-րդ դարում կործանել են սկյութները:Հայ մատենագրերը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց:Այստեղից էլ՝ առաջացել է Երևան անվանումը:
Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա (Ք.ա786-764թթ) կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի անունով։   

Գրականություն

 Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ Ալեքսանդրապոլում (Գյումրի): Մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում:
 Գրաճանաչություն սովորել է Հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1893-1895թթ սովորել է Լայպցիգի (Գերմանիա),1897-1902թթ Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարաններում՝ ուսումնասիրելով գրականություն ու փիլիսոփայություն:
 Կյանքի հանգամանքները պարտադրել են երկար տարիներ ապրել՝ Գերմանիայում,Իտալիայում,Շվեցարիայում:1936թ Ա. Իսահակյանը վերադառնում է հայրենիք:Նրա կյանքի վերջին տարիներն անցնում են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ: Ժողովուրդը նրան տվել է Վարպետ պատվանունը:
 Ա. Իսահակյանը վախճանվել է 1957թ հոկտեմբերի 17 և հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում Հայոց Մեծերի Պանթեոնում:


ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:
Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:
Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:
Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...




Այս ստեղծագործության մեջ ես հասկացա,որ տղան իր սիրած աղջկա համար արեց ամեն-ինչ, բայց ոչինչ չստացավ: Տղան ՄԱՅՐԻԿԻՆ սպանեց,որ սիրտը տար աղջկան: 
Գրում եմ ստեղծագործության մի փոքր հատված:

Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...

Սա նշանակում է,որ ՄԱՅՐԸ միշտ կմտածի իր որդու մասին կհասկանա,կների,խորհուրդ կտա մի խոսքվ կանի ամեն-ինչ:

Saturday, October 29, 2016

Հայոց Պատմություն

Հայ ազատագրական միտքը

1)Ազատագրական մտքի կողմնորոշումը և հիմնավորումը. Իսրայել Օրի, Հովսեփ Էմին

Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը համարվում են 18դ-ի Հայ Ազգային ազատագրակա շարժման գործիչներ: Չնայած այս գործիչների գործունեության մեջ կար ժամանակագրական որոշ տարբերություն: Այսպես Իսրայել Օրին,որպես Հայ-ազատագրական գործիչ գործունեություն է ծավալել 17դ-ի վերջում 18դ սկզբներին,իսկՀովսեփ Էմինը գործունեություն է ծավալել գրեթե կես դար անց,բայց միևնույն է երկուսի նպատակը եղել է Հայրենիքի ազատագրումը:Իսրայել Օրու ժամանակաշրջանում հատկապես 17դ վերջին Հայ-ազատագրական շարժումը արևմտյան կողմնորոշում: Ինչով էր դա պայմանավորված- այդ ժամանակ Եվրոպայում առաջացել էր հակաթուրքական ռազմական դաշինք և հայ գործիչները այդ թվում Իսրայել Օրին Հ-ի ազատագրումը կապում էին Եվրոպայի հետ սկզբնական շրջանում Ֆրանսիաի,իսկ որոշ ժամանակ անց ԼեհաստանիԳերմանիաի և այլ Եվրոպական երկրների հետ,սակայն կյանքը ցույց տվեց,որ արևմտաեվրոպական կողմնորոշումը չտվեց իր ցանկալի արդյունքը և Իսրայել Օրին որոշեց իր գործունեությունը ծավալել Ռուսաստանում,քանի-որ 18դ սկզբին Ռուսաստանը հզորացել էր և ձգտում էր ծավալվել նաև հարավ և մեծացնել իր Կայսրության սահմանները հարավում տիրանալով Սև և Կասպից ծովի առափնյա շրջաններին: Բնական է,որ Իսրայել Օրին չէր կարող այս հանգամանքը հաշվի չառնել հասկանալով,որ ռուսաստանի նվաճողական շահերը համնկնում են Հայ ժողովուրդի ազատագրական շահերի հետ նմանատիպ գործունեություն ծավալեց Հովսեփ Էմինը ,որը իր հործունեության սկզբում ի տարբերություն Իսրայել Օրու Հայաստանի ազատագրումը կապում էր ոձ թե Եվրոպայի այլ Ռուսաստանի,Վրաստանի հետ:

2)Սեփական դրսևորումները. զինված պայքարը Սյունիքում և Արցախում

Ինչպես գիտենք պատմական Հայաստանի արևելյան մասում Հայ ազատագրական զիննված պայքարի կենտրոններ են եղել լեռնային երկրամասեր համարվող Սյունիքը և Արցախը: Այդ տարածքները անշուշտ իրենց աշխարհագրական դիրքով նպաստավոր պայմաններ են ստեղծում ազատագրական պայքար սկսելու համար բացի այդ Մեծ էր ասյտեղ անհայտ գործիչների դերը որոնք կարողացան սեփական քայլերով կազմակերպել և իրականցնել Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարը,այսպիսով նշված տարածքներում Հայերը հասան որոշակի հաջողություններ,որը  ամշուշտ կապված էր այս 2 գործոնների հետ ավելորդ չեմ համարում նորից հիշեցնել այս տարածաշրջանի անմատծելի աշխարհագրական դիրքը և անհատ գործիչների ծավալած Հայրենանվեր գործունեությունը,որի մեջ գերակշռող դեր էր կատարում նրանց ունեցած ռազմաքաղաքական գիտելիքները մարտնչելու փորձը ժողովրֆին իրեց ետեվից ընդունակությունները: Այժմ բերեք կոնկրետ օրինակներ և փաստեր սկսենք սեփական դրսևորումներում մեծ դեր խաղած ազատագրական պայքարի երաշխիք համրվող աշխարհագրական գործոնից այսպես Արցախում ձևավորված ռազմական ինքնապաշտպանական ամրոցները,որոնք հայտնի էին Սղնախներ անունով: Օր. Գյուլիստանի Սղնախը, Քարագլխի Սղնախը,Շոշի Սղնախը,Ջրաբերդի Սղնախը և այլ Սղնախներ: Այս առումով ետ չէր մնում նաև Սյունիքը որտեղ ևս կային ռազմավարական նշանակություն ունեցող բերդեր, ամրոցներ հատկապես Կապանի տարածաշրջանը իր նշանավոր Հալի ձորի բերդով: Իհարկե սեփական դրսեվորումները կապված է նաև անհատ գործիչների ծավալած գործունեության հետ այսպես րացախում աչկի ընկան Գանձասարի կաթողակիս Եսայի Հասան Ջալալյանը, Աբրահամ սպարապետը Գյուլիստանի Սղնախի առաջնորդն էր,Ավան և Թարխան հարյուրապետերը,որոնք ղեկավորում էին Շուշիի Սղնախը աչկի ընկավ նաև Մելիք Հովսեփը,որը ղեկավարում էր Քարա գլխի Սղնախը,իսկ Սյունիքում հայտնի էին զորաբարներ Դավիթ Բեկը,Մխիթարը և ուրշներ:Ավելացնեմ նաև,որ սեփական դրսևորումները ապացույցաին էր,որ Սյունիքի և արցախի ազտագրական ուժերը իրենց պայքարի ընթացքում հույսը դրեցին իրենց սեփական ուժերի վրա:

3)Ռուսական կողմնորոշում. ազատագրու՞մ, թե ձուլում

Ռուսական կողմնորուշում ասելով պետք է հասկանալ հետևյալը,որ Հայերը իրենց ազատագրման ելքը տեսնում կապում էին Ռուսաստանի հետ այդ նպատակով գրեթե ամբողջ 18դ-ում բազմաթիվ ծրագրեր կազմեցին ուղված Ռուսաստանին խնդրանքների տեսքով և հասկացան,որ այդ ծրագրերը ոչ թե Հայ ժողովուրդին կբերեն անկախություն,ազատություն այլ Ռուսաստանի կողմից Հայաստանի նվաճում Հայերի ձուլում: Դրա վառ վկայությունն է շատ Հայ գործիչների մեկնաբանությունը Ռուսաստանի վարած քաղաքակաունթյան նկատմամբ: Այդ գործիչները խորը հիասթափություն ապրեցին ու հասկացան,որ Ռուսաստանը ձգտում է հայերին ձուլել ռուս ժողովրդի հետ շատ ռուսական պետական գործիչներ ասում էին Հայատանը մեզ պետք է առանց Հայերի:Իսկ Հայ գործիչներից օրինակ Ներսես Աշտարակեցին Կաթողիկոս,Մկրտիչ Խրիմյան և ուրիշ գործիչներ հասկանալով Ռուսաստանի հակահայ քաղաքականությունը իրենց բողոքի ձայն էին բարձրացնում Ռուսաստանի դեմ: Իմ կարծիքով ներկա պահիս այժմ Ռ.Դ.-ը փորձում է Հայստանը դնել իրենից կախվածության մեջ և դա հաջողվում է նրան դրա վառ ապացույցն է,որ Հայաստանի ազգային հարստություն համարվող և ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուսները հանձնվել են Ռուսաստանին սկսած տրանսպորտից,թե երկաթ գիծը,թե օդային տրանսպորտը,թե ներգեծիկ ռեսուսները գտնվում են Ռուսաստանի ձեռքում:

Գրականություն

Ակսել Բակունցը
(Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է  1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թ ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասանաբուժական ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թ աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 հուլիսի 18-ին Ստալինի հրամանով։

Sunday, October 23, 2016

Գրականություն

«Ալպիական մանուշակ»


Նովելում Բակունցը(1899հունիսի 13-1937հուլիսի 18) նկարագրել է Հայաստանի պատմությունը, բնությունը նրա մարդկանց ու արվեստը: Նկարագրել է լեռնային Հայաստանի պատկերները՝ ավերակ բերդերով, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ: Հայաստանի բնության գեղեցիկ հատվածներից մեկն է Բակունցի նկարագրած Կաքավաբերդը՝ ամպերին հասնող լեռներով և դրանց մեջ գտնվող միակ ծաղկով, որն է ալպիական մանուշակը: Այդ լեռներին հյուր են գալիս մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը: Հասնելով առաջին վրանին արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր: Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝ սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Նկարիչը շտապ նկարում է կնոջը և մտաբերում որ նման մի կնոջ տեսել է հեռվում՝ ծովափին: Նրանք նման են արտաքինով, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ նստած օջախի առաջ, խառնում է կրակը,մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը...
Եկվորները թեյ են խմում ու հեռանում, բայց դրաման շարունակվում է: Խանդը կայծակի պես փայլատակում է մռայլ հնձվորի սրտում, ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջնում է կնոջ թիկունքին:  

Tuesday, October 11, 2016

Գրականություն

Գ. Մահարու տոհմքկան ազգանունը Մուրադխանյան է: Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնինեիը սերում են Պարսկաստանից: Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով:
Մաբարին ծնվել է 1903թ օգոստոսի1-ին: Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում ուսուցիչ,նշ. քաղաքական գործիչ Արմենական կուսակցության հիմնադիր-անդամ Գրիգոր Աճեմյանի ընտանիքում: Մահարին 8տ. էր,երբ նրա քեռին իբրև թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը: Նախնական կրթությունը ստացել է տեղի <<Նոիաշեն>> և <<Երեմեան>> վարժարաններում: 1915թ ապրիլի 7-ին հարձակվել են Վանի հայության մեկամսյա հերոսական ինքնապաշտպանոիթյունը: Շնորհիվ լավ կազմակերպված ինքնապաշտպանության վանեցիները փրկվեցին նոտորածից: 1915թ մայիսի սկսբին ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրում է թուրքական հրամանատարությունը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ: Մայիսի 5-ին մտնում են Վան հայ կամավորները,իսկ մայիսի 6-ին ռուսակամ զորքերը: Վանում և շրջակա տարածքներում ստեղծվում է Վանի նահանգապետությունը, որի նահանգապետ է նշանակվում ՀՅԴ անդամ, Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից Արամ Մանուկյանը։ Սակայն երկու ամիս անց՝ 1915 թ. հուլիսին, ռուսական զորքը նահանջում է, և նրանց հետ նահանջում են նաև Վասպուրականի թվով շուրջ 200 հազար հայությունը։ Ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին։ Գաղթի ճանապարհին մահանում է Գուրգենի տատը։ Շատ չանցած, նա կորցնում է նաև իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում է Արևելյան Հայաստան։ Այստեղ Գ. Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։ Հետագայում նա այս ամենի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։

Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ։ Սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թվականի Օգոստոսին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան ռեպրեսիայի արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թ., երբ արդեն մահացել էր նրա սիրելի մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Իր իսկ խոսքերով ասած՝ նա հայտնվել էր հարազատ Երևանում, որն արդեն օտար էր իրեն։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թ., Գ. Մահարին, որպես անբարեհույս տարր, կրկին աքսորվել է Սիբիր, բայց այս անգամ որպես ազատ աքսորյալ, ոչ որպես կալանավոր։ Ի տարբերություն նախորդ բանտային աքսորի` այս անգամ նրան թույլատրվել է կարդալ և գրել։ Երկրորդ աքսորի ժամանակ նա աշխատել է որպես խոզապահ։ Միաժամանակ գրել է իր Երիտասարդության սեմին վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեյի հետ։ Աքսորավայրում 1952 թ. նրանք ամուսնացել են, ունեցել երկու զավակ՝ աղջիկ և տղա։

1954 թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենց/ հետ միասին արդարացվել է և վերադարձել Երևան: Երևան վերադառնալուց հետո մահանում է նրանց դուստրը։

1954-1969 թթ. Գ. Մահարին ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը  և «Այրվող այգեստաններ» վեպը։ 1959 թ. լույս է տեսնում Գ. Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Գ. Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն...», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե», «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», «Վիլյամ Սարոյանի հետ», «Արծիվ Նաիրի», «Վարդան Աճեմյանի հետ», «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։    

Գ. Մահարին մահացել է 1969 թվականի հունիսի 17-ին Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաքում։

Friday, September 2, 2016

Գրականություն

Շահան Շահնուր
Շահան Շահնուր (իսկական անունը՝ Շահնուր Քերեսթեճյան, 1903օգոստոսի 3, Կ.Պոլիս– 1974 Օգոստոսի 20, Փարիզ), հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է:
Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921-ին ավարտում է վարժարանը՝ բարձր առաջադիմությամբ: Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական ) գրականություն: Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու: Վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ: 1922–ին հաստատվել է Փարիզում։ Այստեղ էլ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը: Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին»։
 1963 թվականին նշվում է նրա 60 ամյակը և ավելի է տարածվում նրա համբավը: Առողջական վիճակի վատացման պատճառով 1974 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը: