Tuesday, October 11, 2016

Գրականություն

Գ. Մահարու տոհմքկան ազգանունը Մուրադխանյան է: Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնինեիը սերում են Պարսկաստանից: Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով:
Մաբարին ծնվել է 1903թ օգոստոսի1-ին: Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում ուսուցիչ,նշ. քաղաքական գործիչ Արմենական կուսակցության հիմնադիր-անդամ Գրիգոր Աճեմյանի ընտանիքում: Մահարին 8տ. էր,երբ նրա քեռին իբրև թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը: Նախնական կրթությունը ստացել է տեղի <<Նոիաշեն>> և <<Երեմեան>> վարժարաններում: 1915թ ապրիլի 7-ին հարձակվել են Վանի հայության մեկամսյա հերոսական ինքնապաշտպանոիթյունը: Շնորհիվ լավ կազմակերպված ինքնապաշտպանության վանեցիները փրկվեցին նոտորածից: 1915թ մայիսի սկսբին ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրում է թուրքական հրամանատարությունը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ: Մայիսի 5-ին մտնում են Վան հայ կամավորները,իսկ մայիսի 6-ին ռուսակամ զորքերը: Վանում և շրջակա տարածքներում ստեղծվում է Վանի նահանգապետությունը, որի նահանգապետ է նշանակվում ՀՅԴ անդամ, Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից Արամ Մանուկյանը։ Սակայն երկու ամիս անց՝ 1915 թ. հուլիսին, ռուսական զորքը նահանջում է, և նրանց հետ նահանջում են նաև Վասպուրականի թվով շուրջ 200 հազար հայությունը։ Ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին։ Գաղթի ճանապարհին մահանում է Գուրգենի տատը։ Շատ չանցած, նա կորցնում է նաև իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում է Արևելյան Հայաստան։ Այստեղ Գ. Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։ Հետագայում նա այս ամենի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։

Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ։ Սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թվականի Օգոստոսին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան ռեպրեսիայի արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թ., երբ արդեն մահացել էր նրա սիրելի մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Իր իսկ խոսքերով ասած՝ նա հայտնվել էր հարազատ Երևանում, որն արդեն օտար էր իրեն։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թ., Գ. Մահարին, որպես անբարեհույս տարր, կրկին աքսորվել է Սիբիր, բայց այս անգամ որպես ազատ աքսորյալ, ոչ որպես կալանավոր։ Ի տարբերություն նախորդ բանտային աքսորի` այս անգամ նրան թույլատրվել է կարդալ և գրել։ Երկրորդ աքսորի ժամանակ նա աշխատել է որպես խոզապահ։ Միաժամանակ գրել է իր Երիտասարդության սեմին վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեյի հետ։ Աքսորավայրում 1952 թ. նրանք ամուսնացել են, ունեցել երկու զավակ՝ աղջիկ և տղա։

1954 թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենց/ հետ միասին արդարացվել է և վերադարձել Երևան: Երևան վերադառնալուց հետո մահանում է նրանց դուստրը։

1954-1969 թթ. Գ. Մահարին ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը  և «Այրվող այգեստաններ» վեպը։ 1959 թ. լույս է տեսնում Գ. Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Գ. Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն...», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե», «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», «Վիլյամ Սարոյանի հետ», «Արծիվ Նաիրի», «Վարդան Աճեմյանի հետ», «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։    

Գ. Մահարին մահացել է 1969 թվականի հունիսի 17-ին Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաքում։

No comments:

Post a Comment