Monday, January 19, 2015

Փիլիսոփայություն

Իսլամ համաշխարհային կրոն, որի հիմքը Ղուրանն է։ Մուսուլմանությունը Իսլամի հայերեն անվանումն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը - բացարձակ միաստվածություն է, Ալլահին (Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդները են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամադ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին։ Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին։ Վերջին առաքյալը մարգարեներից Մուհամմադն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով։
Ալլահ - արաբերեն Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ։ Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները։ Ալլահը միակն է ու ամենակարողը, չի ծնել ու չի ծնվել, և ոչ ոք նրան չի կարող հավասարվել։ Ալլահի առկայությունը անհրաժեշտ է իսկ դրա բացակայությունը անհնար։ Ըստ մուսուլմանների, նա չունի իրեն հավասարների, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը։

No comments:

Post a Comment