Tuesday, January 27, 2015

Հայոց պատմություն

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ: Մ.թ.ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ.թ. 226 թվականը: Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:
Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում ևԱղվանքում: Հայաստանում Արշակունիները հաստատվել են 52 թվականից և իշխել մինչև 428 թվականը: Վրաց Արշակունիներիիշխանությունը տևել է մեկ դար՝ 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են 1-ին դարից մինչև 510 թվականը:
Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ: Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405): 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության ևՍասանյան Պարսկաստանի միջև: Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը:
Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին:
40-ական թվականներին ներքին գահակալական կռիվներով զբաղված պարթևական պետությունը ի վիճակի չի լինում միջամտել Մեծ Հայքի գործերին։ Պարթևական պետությունը վերստին հզորանում է Վաղարշ I թագավորի ժամանակ (52-80)։ Մեծ Հայքի նկատմամբ Վաղարշը շարունակում է Արտավան III-ի քաղաքական գիծը։

No comments:

Post a Comment