Tuesday, January 27, 2015

Հայոց Պատմություն

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագատա,Բագա, բագարանա կամ Բագավանադա անունները կրած տոհմերը և Բագբատու,Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ  արմատից։
Բագրատունյաց նախարարական ապա արքայական տոհմի անունը կապված է նաև Մեծ Հայքի Բագրևանդ կամ Բագրավանդանե գավառի անվան հետ։ Ըստ Մովսես Խորենացու "Հայոց պատմութեան" խմբագրող-աղավաղողների, Բագրատունիները, սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝Բագրատունի։
Բագրատունիներից են ծագում վրաց Բագրատիոնիները, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Տարոնի և Տայքի կրտսեր ճյուղերը, Լոռու և Տավուշի Կյուրիկյանները, Արցախի Հասան-Ջալալյանները, Կիլիկիայի Ռուբինյանները, Սասունի Թոռնիկյանները:
Բագրատունիների ընտանիքը վաղ ավատատիրական շրջանում՝ Արշակունիների թագավորության ժամանակ, կարևորագույն տեղ է զբաղեցրել հայոց զորանամակում և գահնամակում։ Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը ։ Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի։ Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Թագավորության վերացումից և Հայաստանի մարզպանության ստեղծումից հետո Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ՝ միացնելով Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով։

No comments:

Post a Comment