Sunday, January 25, 2015

Հայոց պատմություն

Տիգրան Մեծ Մեծ Հայքի արքամ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա, մ.թ.ա. 85 թվականից կրել է արքայից արքատիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։
Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում  Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից, մյուս կողմից՝ Պարթևական թագավորության միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։
Մ.թ.ա. 94-91 թվականներին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայիհետ։ Մեծ Հայքի և Պոնտոսի արքաները կատարում են աշխարհի բաժանում. Միհրդատին տրվում է Հյուսիսային և Արևմտյան երկրներին տիրելու իրավունքը, իսկ Տիգրանին՝ Հարավային և Արևելյան ուղղությունը։ Ընդ որում՝ Տիգրանը, Պարթևներին հաղթելու դեպքում, պետք է նրանցից խլեր, կամ ավելի ճիշտ մինչալեքսանդրյան Արիական Համադաշնության լիիրավ երեք անդամներից մեկին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, վերադարձեր Արքայից Արքայի տիտղոսը։ Չնայած երկու դաշնակից արքաներից յուրաքանչյուրի կողմից իր ուղղության ստանձնման պայմանավորվածությանը, արքաները վճռական պահին միավորում էին իրենց ուժերը՝ սպառնալից ուղղություններում միմյանց օգնելու համար։ Մ.թ.ա. 93-91 թվականներին երկու արքաները վճռականորեն պայքարել ենԿապադովկիայում հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծել Հայաստանի համար արևմուտքից, իսկ Պոնտոսի համար հարավից։

No comments:

Post a Comment